Ավելի քան 50 երկիր հայտ է ներկայացրել ԱՄՀ-ի չինական համարժեքին անդամակցելու համար

Չինական  Sohu լրատվական պորտալի փոխանցմամբ՝ առնվազն 52 երկիր ու տնտեսություն հայտ են ներկայացրել հիմնադրի իրավունքով Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (AIIB) անդամակցելու համար:

Ապրիլի 1-ի երեկոյան արդեն 31 երկիր հավանության է արժանացել որպես բանկի համահիմնադրի թեկնածու: Մինչև ապրիլի 15-ը կդիտարկվեն ևս 20 երկրների փաստաթղթեր:

Այդ երկրներն են Ֆրանսիան, Իտալիան, Ռուսաստանը, Ավստրիան, Թուրքիան, Ավստրալիան, Հարավային Կորեան, Նիդերլանդները, Բրազիլիան, Վրաստանը, Դանիան, Եգիպտոսը, Ղրղզստանը, Շվեդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Իսլանդիան, Իսպանիան, Պորտուգալիան ու Իսրայելը:

Բացի այդ, միջազգային ֆինանսական այդ նոր ինստիտուտին անդամակցելու հայտ է ներկայացրել Թայվանը: Չինաստանն այդ կղզու նկատմամբ վերահսկողությունը կորցրել է 1949 թվականին, սակայն միջազգային հանրությունը նախկինի նման այն դիտարկում է որպես չինական տարածքի անքակտելի մաս:

Տեսանյութեր

Լրահոս