Moody’s-ն Ուկրաինայի վարկանիշը նվազեցրել է մինչև նախադեֆոլթային մակարդակի
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունն Ուկրաինայի երկարաժամկետ վարկային վարկանիշը նվազեցրել է մինչև «բարձր սպեկուլյատիվ» մակարդակի, ինչը միայն մեկ աստիճանով է բարձր դեֆոլթի մակարդակից:
Ուկրաինայի ներկայիս Ca մակարդակը մեկ աստիճանով ցածր է նախկին Caa3 մակարդակից: Գործակալության կանխատեսումը նախկինի նման շարունակում է մնալ բացասական:
Վարկանիշի նվազեցման գլխավոր գործոնն այն է, որ առկա է զգալի հավանականություն, որ արտաքին մասնավոր վարկատուները զգալի վնասներ կկրեն Ուկրաինայի կառավարության պլանի իրագործման դեպքում, որն առնչվում է սեփական եվրապարտատմոսերի զգալի մասի վերափոխմանը:
Բացասական կանխատեսումն արտացոլում է գործակալության ակնկալիքները, որ Ուկրաինայի արտաքին ու կառավարական պարտքերը կշարունակեն մնալ շատ բարձր՝ չնայած վերակառուցմանն ու բարեփոխումներ կատարելու պլաններին: Գործակալությունը միաժամանակ նվազեցրել է Ուկրաինային առնչվող մի շարք այլ վարկանիշներ: