2014 թվականին ռուսաստանցիները բանկերից հանել են մոտ 1.3 տրիլիոն ռուբլի

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ նախորդ տարի ռուսաստանցիները բանկերից հանել են մոտ 1.3 տրիլիոն ռուբլի: Այս մասին նշված է Ավանդների ապահովագրման գործակալության հաշվետվությունում:

Մեկ տարվա ընթացքում բանկերում բնակչության ավանդներն աճել են 9.4 տոկոսով՝ մինչև 18.55 տրիլիոն ռուբլու, սակայն այդ աճն ապահովվել է արժութային փոխարժեքի վերագնահատման հաշվին, որը դոլարի հանդեպ աճել է 72 տոկոսով, իսկ եվրոյի հանդեպ՝ 52 տոկոսով: Առանց հաշվի առնելու վերագնահատումը՝ բանկերից բնակչության միջոցների հոսքը կազմել է 1.5 տոկոս:

МТС բանկի գլխավոր տնտեսագետ Եվգենի Նադորշինը հայտարարել է, որ ավանդների անգամ 1.5 տոկոսի արտահոսքն աղետ է՝ հաշվի առնելով, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել դա. արտաքին շուկաները փակ են, իսկ բնակչության դեպոզիտները բանկերի համար ռեսուրսների ռազմավարական կարևոր աղբյուր են:

Տեսանյութեր

Լրահոս