Ջորջ Սորոսը 50/50 է գնահատել եվրոգոտին լքելու Հունաստանի հնարավորությունները

Bloomberg-ին տված հարցազրույցի ժամանակ հանրահայտ ֆինանսիստ Ջորջ Սորոսը 50/50 է գնահատել եվրոգոտին լքելու Հունաստանի հնարավորությունները: Սորոսը կարծում է, որ Հունաստանի տնտեսության ցավերը փորձել են բուժել սխալ եղանակով, և ներկայումս ամեն ինչ տանում է դեպի հարբուխ.

«Այս խաղում անհնար է հաղթել: Ֆինանսական օգնության սառեցման մասին Հունաստանի կառավարության ու Բրյուսելի միջև բանակցությունները կարող են ավարտվել ձախողմամբ:

Եթե անգամ անորոշ ժամկետով հետաձգվի էլ Հունաստանի պետպարտքի վճարման ժամկետը, միևնույն է, երկիրն ամեն դեպքում չի կարողանա հաղթահարել գոյություն ունեցող դժվարությունները: Հունաստանի տնտեսությունում չի ձևավորվի բյուջեի ավելցուկ՝ անգամ հաշվի չառնելով ծախսերն ու պարտքի մարումը»:

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը մտադիր է վարկատուներին համոզել ապասառեցնել ֆինանսական օգնության տրամադրումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031