Կիտրոնով ջուր խմելու առավելությունները
Հայտնի է՝ ջուր խմելն առողջարար է: Եթե ձանձրացել եք ջրի համից՝ կիտրոն ավելացրեք: Եվ կտեսնեք, թե որքան առավելություններ ու սննդարար հատկանիշներ ունի այս ըմպելիքը:
Կիտրոնը, ինչպես բոլոր ցիտրուսային մրգերը, հարուստ է վիտամին C-ով: Ըստ healthyfoodstar.com-ի՝ այն հակաօքսիդանտ է, որը լավացնում է վնասված բջիջների վիճակը, դանդաղեցնում տարիքային հիվանդությունների առաջացումը, ներառյալ՝ սրտանոթային հիվանդությունները և քաղցկեղը: Բացի այդ, այն պահպանում է տեսողությունը:
Կիտրոնը նաև պարունակում է հակաբորբոքային և հակաբակտերիալ տարրեր, որոնք ամրացնում են իմունիտետը և օգնում հաղթահարել գրիպն ու մրսածությունը: Կիտրոնը կարող է լավացնել բորբոքված կոկորդը:
Այն նաև օգնում է մաշկի ծերացման դեմ պայքարում: Խոնավեցումից բացի, որը դուք ստանում եք ջրի օգտագործումից, կիտրոնը կարող է օգնել ձեզ երիտասարդ մնալ:
Կիտրոնն օգնում է ստամոքսի խնդիրների դեպքում և լավացնում մարսողությունը, հատկապես՝ տաք ջրի և մի փոքր անանուխի համադրությամբ, որն օգտագործվում է նաև ստամոքսի բորբոքումների դեպքում: Կիտրոնը խթանում է օրգանիզմը մաքրելու գործընթացը:
Կիտրոնը կարող է թարմացնել շնչառությունը: Այն միտքը, որ կիտրոնը կարող է վնասել ատամի էմալը՝ պարզապես միֆ է: Ջրի համադրությամբ օգտագործելիս ատամների վնասվելու ռիսկը ցածր է:
Մեկ բաժակ ջրին ընդամենը մեկ կտոր կիտրոն ավելացրեք և խմեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է
հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: