«Իսլամական պետությունը» խալիֆաթը տարածել է Արևմտյան Աֆրիկայի վրա
Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ «Իսլամական պետությունը» համաձայնվել է ընդունել Աֆրիկայի արևմուտքում գործունեություն ծալած «Բոկո Հարամ» խմբավորման հավատարմության երդումը: Այս մասին նշված է «Իսլամական պետության» ներկայացուցիչ Աբու Մուհամմադ ալ-Ադնանիի աուդիոձայնագրությունում.
«Մենք ձեզ հայտնում ենք լավ նորություններ, այժմ խալիֆաթը տարածվում է նաև Արևմտյան Աֆրիկայի տարածքի վրա: Մենք ընդունել ենք քարոզի ու ջիհադի մասին սուննի խմբի («Բոկո Հարամ») մեր եղբայրների հավատարմության երդումը»:
Իր 30 րոպեանոց ելույթում ալ-Ադնանին մուսուլմաններին կոչ է արել միանալ Աֆրիկայի արևմուտքում գործող ապստամբներին ու հայտարարել է, որ Իրաքում «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած դաշինքի հաղթանակների աննշան լինելու մասին: «Իսլամական պետությանը» «Բոկո Հարամի» հավատարմության մասին մարտի 7-ին հայտարարել է աֆրիկյան խմբավորման առաջնորդ Աբուբաքար Շեքաուն:
«Բոկո Հարամը» (թարգմանաբար՝ նշանակում է «Արևմտյան կրթությունը մեղք է») իսլամական խմբավորումը հիմնականում գործում է Նիգերիայի ու նրա հարևան երկրների տարածքներում: «Բոկո Հարամի» կողմնակիցները հանդես են գալիս շարիաթի ներդրման և Արևմուտքի ազդեցության դեմ պայքարելու օգտին: