Վրաստանի ԱԳՆ-ն անհասկանալի է համարում Աբխազական երկաթուղու մասին Լավրովի հայտարարությունը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ն անտեղի ու անհասկանալի է համարում Աբխազական երկաթուղու վերաբացման համար Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը.

«Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը կարող է տպավորություն ստեղծել, որ Թբիլիսին մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Վրաստանի երկաթուղային այդ հատվածի շարժի բացման նկատմամբ:

Վրաստանն իսկապես Ռուսաստանի հետ երկխոսության որևէ ձևաչափում չի բարձրացրել այդ հարցը: Դրա համար էլ Սերգեյ Լավրովի հնչեցրած պատրաստակամությունն անտեղի ու անհասկանալի է»:

Սրանից առաջ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Աբխազիայի տարածքով Ռուսաստանի ու Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը: Լավրովն ընդգծել էր, որ հիմնական որոշւմը պետք է ընդունեն Թբիլիսին ու Սուխումը:

Տեսանյութեր

Լրահոս