Բաժիններ՝

Երվանդ Զախարյանը Տորոնտոյում մասնակցել է հանքարդյունաբերության ոլորտի ամենամյա միջազգային համաժողովին

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մարտի 1-3-ը Տորոնտոյում մասնակցել է հանքարդյունաբերության ոլորտի ամենամյա միջազգային համաժողովին:

Համաժողովին յուրաքանչյուր տարի մասնակցում է 100 երկրների շուրջ 25 հազար ներկայացուցիչ՝ հանքարդյունաբերության ոլորտի համաշխարհային դերակատարներ, բնագավառի քաղաքականությունը մշակողներ, ներդրողներ, ֆինանսավորողներ, արդյունահանողներ և վերամշակողներ:

Տորոնտոյի համաժողովի հիմնական նպատակն է բնական պաշարների ոլորտում խթանել նոր գործարար ուղիներ՝ Կանադայի և Եվրասիական տարածաշրջանի երկրների միջև: Համաժողովը միաժամանակ հիանալի հնարավորություն է մասնակից երկրների համար ներկայացնել ընդերքի ոլորտում ունեցած հնարավորություններն ու առաջարկները: Համաժողովին ելույթ է ունեցել նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նախարարն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի ընդերքի ոլորտի քաղաքականությունը, օրենսդրական դաշտը, բնագավառի ընթացիկ իրավիճակն ու զարգացման հեռանկարները:

Երվանդ Զախարյանը համաժողովի շրջանակներում հանդիպումներ է ունեցել հանքարդյունաբերության բնագավառի մի շարք ընկերությունների, այդ թվում՝ Հայաստանում գործունեություն ծավալող “Dundee Precious Metals”, “Lydian International”, “Centerra Gold inc” ընկերությունների ղեկավարների հետ:

Քննարկվել են Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների ներգրավման և գործունեության ընդլայնման հետ կապված հարցերը: Նախարարը մասնակցել է նաև համաժողովի շրջանակներում կազմակերպված հանքարդյունաբերության ցուցահանդեսին: ՀՀ ԷԲՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս