Բաժիններ՝

Մեքսիկան վիրավորվել է Հռոմի պապից. մամուլ

BBC-ի փոխանցմամբ՝ Մեքսիկան հայտարարել է, որ պաշտոնական բողոք է հղելու Վատիկանին՝ կապված ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկությունների հետ, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, թե վախենում է իր հայրենիք Արգենտինայի «մեքսիկանացումից»:

Խոսքը գնում է արգենտինացի քաղաքական գործիչներից մեկին հղած նամակի մասին, որում Հռոմի պապը մտահոգություն է հայտնել Արգենտինայում թմրավաճառության աճի կապակցությամբ: Վատիկանը հրաժարվել է հաստատել կամ հերքել այս ամենը: Մեքսիկայի արտգործնախարար Խոսե Անտոնիո Միդը հայտարարել է, որ իր երկրին խայտառակել են:

Հիշեցնենք, որ միայն 2006-2011 թվականներին Մեքսիկայում թմրավաճառության դեմ պայքարում, ինչպես նաև նարկոկարտելների ներքին պատերազմներում զոհվել է գրեթե 50.000 մարդ: Այդ, ինչպես նաև մեքսիկական մաֆիայի մասին խոսք է գնում ստորև ներկայացված տեսանյութերում:



Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս