Charlie Hebdo-ի նոր համարը թողարկվելու է 2.5 միլիոն օրինակով
Liberation-ի փոխանցմամբ՝ Charlie Hebdo երգիծական պարբերականի, որի խմբագրատունը հունվարին ենթարկվել էր ահաբեկիչների հարձակմանը, նոր համարը թողարկվելու է 2.5 միլիոն օրինակով: Փետրվարի սկզբին ծաղրանկարիչներն արձակուրդ էին գնացել, սակայն նոր համարի թողարկումը վկայում է, որ այն ավարտվել է:
Ակնկալվում է, որ նոր համարը վաճառքի կհանվի փետրվարի 25-ին: Նոր համարի շապիկին պատկերվել է մի շարք անձանցից փախչող շուն, որի բերանում գտնվում է թերթի նոր համարը:
Նրանց թվում հայտնվել է ֆրանսիական «Ազգայնական ճակատ» Մարին Լե Պենը, ով պատկերված է բուլդոգի տեսքով, երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին՝ պուդելի տեսքով: Պատկերված է նաև Հռոմի պապը: Իսլամականները պատկերված են «Կալաշնիկով» տիպի ավտոմատն ատամների արանքում պահած սև գայլի տեսքով:
Կարմիր ֆոնով շապիկի ստորին հատվածում գրված է C’est reparti, ինչը թարգմանաբար նշանակում է «Եվ նորից սկսվում է»: Նկարի հեղինակը նկարիչ Լուզն է, ով հեղինակել էր նաև թերթի նախորդ շապիկը՝ Մուհամմեդ մարգարեի հետ միասին: