Ռուսաստանը կարող է Իրանին մատակարարել C-400 նորագույն զենիթա-հրթիռային համալիրներ. մամուլ

Коммерсанть թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանն Իրանին C-400 զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) մատակարարումը դիտարկում է որպես պահեստային տարբերակ, եթե Իրանը չհամաձայնվի C-300 ԶՀՀ-ների փոխարեն ստանալ «Անթեյ-2500» ՀՕՊ-ի համակարգեր: Այս մասին թերթին հայտնել է ռուսական ռազմատեխնիկական համագործակցության համակարգում թերթի աղբյուրը:

«Ռոստեխի» գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը երեկ լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանն Իրանին առաջարկել է C-300 ԶՀՀ-ների փոխարեն ստանալ «Անթեյ-2500» համակարգեր: Նրա խոսքերով՝ Ռուսաստանն այլևս չի արտադրում C-300-ներ, ինչի համար էլ հանդես է եկել նման առաջարկով:

Թերթի աղբյուրն ընդգծել է, որ չկա վստահություն, որ Իրանը կհամաձայնվի ռուսական այդ առաջարկին, և որպես պահեստային տարբերակ է դիտարկվում Թեհրանին C-400 նորագույն ԶՀՀ-ներ մատակարարելը:

Տեսանյութեր

Լրահոս