Աբաշիձեն Կարասինի հետ հանդիպումից առաջ խորհրդակցություններ կանցկացնի Բրյուսելում

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն գտնվում է Բրյուսելում, ուր խորհրդակցություններ է անցկացնելու ԵՄ-ի ներկայացուցիչների հետ:

Այդ հանդիպման ժամանակ քննարկվելու է ռուս-վրացական հարաբերությունների հարցը: Աբաշիձեն ընդգծել է, որ իրենք կարծիքներ են փոխանակելու ստեղծված իրավիճակի շուրջ, կստանա խորհուրդներ ԵՄ-ի ներկայացուցիչներից և այլն: Աբաշիձեն տեղի է համարել Պրահայի հանդիպումից առաջ ԵՄ-ի ներկայացուցիչների հետ խորհրդակցելը:

Աբաշիձեն Բրյուսելից մեկնելու է Պրահա, ուր փետրվարի 26-ին հանդիպելու է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ: Նրանց վերջին հանդիպումն անցկացվել էր 4 ամիս առաջ:

Տեսանյութեր

Լրահոս