
Ուշադրություն. Փնտրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողը Արթուր Աֆյանը

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 7 բ շենքի 44 բնակարանի բնակիչ, 1989 թ. ծնված Արթուր Սուրենի Աֆյանը, որը փետրվարի 21-ին, ժամը 02.00-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել:
Արթուր Աֆյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել ոստիկանություն՝ 1-02, Գյումրիում՝ 3-85-54, 3-18-61 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:
ՀՀ ոստիկանություն