
Նոր մանրամասներ. Անհետացած զինծառայող Արթուրի գրպանից գտել են՝ «Սուտը քանդեց մեր տունը» գրություն

Tsayg.am-ը գրում է. Փետրվարի 21-ին աշխատանքի չի ներկայացել Գյումրիում տեղակայված ռուսական սահմանապահ ջոկատի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանը: Այս մասին տեղյակ է պահվել Շիրակի մարզային ոստիկանությանը:
Անհետ կորած Արթուր Աֆյանի նկատմամբ որոնողական աշխատանքներ է իրականացնում Ոստիկանության Գյումրու Մուշի բաժինը: Բաժնի պետ Հրաչյա Սահակյանի հետ ունեցած զրույցի ժամանակ պատասխանատուն նշել է, որ Արթուրը զինված չի եղել, գիշերը մինչև ժամը 2-ը կապ է ունեցել Մարմաշեն գյուղում հայրական տուն հյուր գնացած իր կնոջ հետ, սակայն հաջորդ օրն աշխատանքի չի ներկայացել, որի պատճառով էլ հայտարարություն են տվել ոստիկանությանը: