
Իսրայելը Միջերկրական ծովում իր գազահանքերը կպաշտպանի Գերմանիայից գնվելիք կորվետներով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելը մտադիր է Գերմանիայից գնել ռազմանավեր, որոնք հակահրթիռային «անձրևանոցով» կպաշտպանեն իր բացառիկ տնտեսական գոտին (ԲՏԳ) և իր գլխավոր ակտիվը՝ բնական գազի շելֆային հանքավայրը:
Այս մասին հայտարարել է Իսրայելի ռազմածովային ուժերի հրամանատարության ներկայացուցիչը: Գործարքի շրջանակներում, որը թևակոխել է ստորագրման փուլ, Իսրայելի ռազմածովային ուժերը համալրվելու են 4 բազմանշանակ կորվետով: Դրանք ամերիկյան արտադրության «Սաար-5» տիպի 3 կորվետների հետ մեկտեղ կհանդիսանան Իսրայելի նավատորմի խոշորագույն ռազմանավերը:
Ընդգծվում է, որ այդ ռազմանավերն ունակ են դիմակայել ամեն տիպի պոտենցիալ սպառնալիքների: Դրանք կարող են գործել որպես ծովային «Երկաթե գմբեթ» (իսրայելական ամենահայտնի ՀՀՊ համալիրը):