Լ. Զուրաբյան. Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը բացառված է. «Ա1+»

«Պատեհությունը կորսված է հենց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառվող բռնությունների պատճառով»,- «Ա1+»-ին ասել է ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

Հանդիպման առաջարկ անելով՝ Տեր-Պետրոսյանն ուզում էր Սերժ Սարգսյանին հասկացնել, որ Ցեղասպանության 100-ամյակը նա չպետք է օգտագործի իր ներքաղաքական դիրքերն ամրապնդելու նպատակով

«Տեր-Պետրոսյանի դիմումը Սերժ Սարգսյանի ձեռքերն այս ճնշումով կապելու միջոց էր, որ նա չկարողանա հարվածի ԲՀԿ-ին, չկարողանա այն տեռորը որ կիրառում է ԲՀԿ-ի նկատմամբ, ծավալել»։

Նամակով, ըստ Լեւոն Զուրաբյանի, Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին պարզ բացատրել է, որ Ցեղասպանության 100-ամյակն ավելին է, քան նախագահի պաշտոնով պայմանավորվող ներքաղաքական խնդիրները, մարդը պետք է կարողանա տարանջատել դրանք

«Շատ սպասել Տեր-Պետրոսյանը չէր կարող, ապրիլի 24-ը մոտենում է, միեւնույն ժամանակ իր քայլն ուղղված էր ապացուցելու, որ Սերժ Սարգսյանն իրավունք չունի այս համազգային հարցն օգտագործելու ներքին քաղաքական խնդիրների ամրապնդմամբ»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս