
Պորոշենկոն բացառել է երկրում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը Ռուսաստանի մասնակցությունը

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բացառել է Դոնբասում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը Ռուսաստանի մասնակցությունը: Նրա խոսքերով՝ Ուկրաինան չի համաձայնվի դրան, քանի որ Ռուսաստանն ագրեսոր երկիր է.
«Մենք չենք համաձայնվի խաղաղապահ առաքելության այդպիսի ձևաչափին, որը պետք է օրինականացնի ռուսական բազմահազարանոց զինվորական կոնտինգենտի գտնվելը: Մեզ համար արդեն իսկ բավարար են տեղի «խաղաղապահները»»:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե Պորոշենկոն Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդին առաջարկել է դիտարկել երկրում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության տեղակայման հարցը: