ԲՀԿ-ի խոսնակ․ Արտահերթ ընտրությունների պահանջն ուժի մեջ է. «Ազատություն»

«Ինչ է, Հայաստանի Հանրապետությունում արտագաղթի ճգնաժամային տեմպերը դադարե՞լ են, Հայաստանում այլևս աղքատություն չկա՞, Հայաստանում այլևս տնտեսական աճի տեմպե՞ր են գրանցվում, գործազրկությունը վերացա՞վ: Ո՛չ,- «Ազատություն» ռադիոկայանի հետզրույցում ասել է ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ շարունակելով,- Ես թվարկում եմ այն ամենը, ինչի պատճառով ԲՀԿ-ն չմտավ համատեղ կոալիցիոն կառավարման մեջ և չստանձնեց պատասխանատվություն այդ իսկ թվարկած բացասական երևույթների համար: Ես թվարկում եմ այն ամենը, ինչով պայմանավորված է եղել մեր քաղաքական կուրսն ու գործունեությունը առնվազն վերջին մի քանի տարվա ընթացքում։ Ես թվարկում եմ այն ամենը, ինչի առթիվ մենք քննադատել ենք, պահանջել ու ակնկալել ենք փոփոխություններ, փորձել ենք մեր մասնակցությունը բերել այդ փոփոխությունների գործում: Շատ ակնայտ է, որ այդ ամենը պահպանվել է, շատ ակնհայտ է, որ մենք պիտի շարունակենք նույն ոճաբանությունը, նույն պահանջատիրությունը և հնարավորությունների սահմաններում, երբեմն նույնիսկ փորձելով անել անհնարինը, շարունակել պայքարել հանուն երկրում փոփոխությունների իրագործման»:

Խորհրդարանում ՀՀԿ-ի խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Ուրիխանյանի ասածի կապակցությամբ նկատել է․ «Յուրաքանչյուր քաղաքական ուժի քաղաքական խորհրդի անդամների կամ որևէ կարևորագույն դեմքի հարտարարությունների համար պատասխանատվությունը կրում է այդ քաղաքական ուժի ղեկավարը, լիդերը: Նաև համաձայն չեմ այն խոսքերի հետ, որ դա իր շուրթերից չի եղել կամ մյուսների, դա ինքը չի անձամբ ասել: Այդ իսկ պատճառով հորդորում եմ և նորից խորհուրդ եմ տալիս, որ համաձայնեցնեն բոլոր իրենց հայտարարություններն ու ելույթները իրենց ղեկավարության հետ, իրենց առաջնորդի հետ»:

Հարցին, թե արդյոք ինքը կարծում է, որ նման հայտարարությունները համաձայնեցված չեն Գագիկ Ծառուկյանի հետ, Բաղդասարյանն արձագանքել է․ «Ես պարզապես հորդորում եմ: Եթե համաձայնեցված է, ուրեմն պետք է սպասենք գործընթացների զարգացմանը»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս