Բաժիններ՝

Ռուսաստանը կաջակցի «Թուրքական հոսք» գազատարը մինչև Հունգարիա կառուցելուն. Օրբան

Ռուսական Коммерсантъ թերթին տված հարցազրույցի ժամանակ Հունգարիայաի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը Հունաստանի, Մակեդոնիայի, Սերբիայի ու Հունգարիայի տարածքում.

«Մենք պայմանավորվել ենք, որ Ռուսաստանն աջակցելու է այն տարբերակին, որով գազատարն անցնելու է Հունաստանի, Մակեդոնիայի, Սերբիայի ու Հունգարիայի միջով: Եվ եթե շահագիրգիռ բոլոր երկրները համաձայնություն տան, ապա Ռուսաստանը կմասնակցի դրան:

Սակայն ինչպես ասել է Պուտինը, նախ պետք է ստանալ ԵՄ-ի համաձայնությունը՝ ելնելով նախկինում գրանցված իրադարձություններից արված եզրահանգումներից»:

Օրբանն ափսոսանք է հայտնել, որ չեղյալ է հայտարարվել «Հարավային հոսք» գազատարի նախագիծը: Նա ընդգծել է, որ ամեն դեպքում պետք էր կառուցել այդ գազատարը, սակայն Ռուսաստանը դադարեցրել է նախագիծը, ինչը վատ է իրենց համար:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան երեք միլիարդ եվրո է տնտեսել Ռուսաստանի հետ գազային նոր պայմանավորվածությունների շնորհիվ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս