Բաժիններ՝

ՆԱՍԴԱՔ Արմենիան ցուցակեց ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով արտահայտված երրորդ թողարկման պարտատոմսերը

2015թ. փետրվարի 19-ին Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ՀՀ դրամով արտահայտված 3-րդ թողարկման պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ Արմենիայում` ընգրկելով հիմնական Abond ցուցակում:

ՎԶԵԲ-ի 2 մլրդ ՀՀ դրամ ընդանուր ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 6 ամիս մարման ժամկետով, 14.5% արժեկտրոնային եկամտաբերությամբ պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում EBRDB3 հապավմամբ, ինչպես նաև թույլատրվելու են հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը: Պարտատոմսերին Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից շնորհվել է AMEBRDB63UK7 ծածկագիրը:

Հիշեցնենք, որ ս.թ. փետրվարի 11-ին ՎԶԵԲ-ի պարտատոմսերը տեղեբաշխվել են ՆԱՍԴԱՔ Արմենիայի տեղաբաշխման հարթակում: Պարտատոմսերի համար ներկայացված գնման հայտերի ընդհանուր գումարը (ընդհանուր պահանջարկը) կազմել էր 2.792 մլրդ ՀՀ դրամ: Պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որի արդյունքում Ընկերությունը ներգրավել էր 2 մլրդ ՀՀ դրամ:

Այս թողարկումը ՎԶԵԲ-ի պարտատոմսերի արդեն երրորդ թողարկումն է, որը ցուցակվել է Բորսայի պարտատոմսերի հիմնական Abond ցուցակում: Առաջին թողարկման պարտատոմսերը (EBRDB1) 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով լողացող տոկոսադրույքով արժեկտրոնային պարտատոմսեր էին, որոնք մարվել են ս. թ.-ի փետրվարի 2-ին, իսկ երկրորդ թողարկման պարտատոմսերը մարվելու են 2015թ.-ի հուլիսի 30-ին :

ՆԱՍԴԱՔ Արմենիայում շրջանառվող գործիքներին կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքի (www.nasdaqomx.am) «Ֆինանսական գործիքներ» բաժնից:

ՎԶԵԲ-ի մասին
ՎԶԵԲ-ը միջազգային կազմակերպություն է, որը Եվրոպական Տնտեսական Համայնքի և Եվրոպական Ներդրումային Բանկի հետ միասին հիմնադրվել է 1990թ.-ի մայիսի 29-ին 40 երկրների կողմից կնքված Համաձայնագրով: Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 1991թ. մարտի 28-ին, ՎԶԵԲ-ը սկսել է իր գործունեությունը 1991թ. ապրիլի 15-ին: ՎԶԵԲ-ը ներկայումս ունի 66 անդամ՝ ներառյալ Հայաստանը: Ընկերության գլխամասը գտնվում է Լոնդոնում:
Nasdaq-ի մասին
Nasdaq (NASDAQ: NDAQ) առևտրային, բորսայական տեխնոլոգիաների, տեղեկատվական և բաժնետիրական ընկերությունների համար հատուկ ծառայությունների առաջատար մատուցողն է աշխարհի վեց մայրցամաքներում: Իր բազմազան լուծումների միջոցով Nasdaq-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում պլանավորել, օպտիմիզացնել և վստահաբար իրագործել իրենց բիզնես տեսլականը՝ օգտագործելով այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են թափանցիկություն և ուղղորդում են ներկայիս գլոբալ կապիտալի շուկաներում: Լինելով էլեկտրոնային բորսայական հարթակի հիմնադիր՝ Nasdaq-ի տեխնոլոգիաները սպասարկում են ավելի քան 80 շուկաներ աշխարհի 50 երկրներում. ողջ աշխարհում արժեթղթերով 10 գործարքներից 1-ը իրականացվում է Nasdaq-ի միջոցով: Nasdaq-ի հարթակում ցուցակված են ավելի քան 8,5 տրլն ԱՄՆ դոլար կապիտալացում ունեցող ավելի քան 3,400 ընկերություններ, իսկ ծառայություններից օգտվող կորպորատիվ հաճախորդների թիվը գերազանցում է 10,000: Ավելին իմանալու համար այցելեք www.nasdaqomx.com:

26.01.2009թ.-ից “Հայաստանի ֆոնդային բորսա” ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ն դարձավ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի 100% բաժնետերը: 2014թ. հոկտեմբերի 1-ից “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ն և «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն Հայաստանում գործունեություն են ծավալում «Նասդաք Արմենիա» բրենդի ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս