Բելառուսը բաց է ՆԱՏՕ-ի հետ կառուցողական երկխոսության համար. Լուկաշենկո
Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը բաց է՝ հավասարության ու թափանցիկության սկզբունքների հիման վրա ՆԱՏՕ-ի հետ կառուցողական երկխոսության համար:
Լուկաշենկոն այս մասին հայտարարել է երկրի զինված ուժերի հրամկազմի առջև ունեցած ելույթում. «Որպես ինքնիշխան պետություն՝ մենք բաց ենք, այդ թվում նաև հավասարության ու թափանցիկության սկզբունքների հիման վրա ՆԱՏՕ-ի հետ կառուցողական երկխոսության համար:
Մենք ունենք ընդհանուր շատ հարցեր, համատեղ աշխատանք, որոնք լիովին համապատասխանում են Բելառուսի շահերին»: Լուկաշենկոն հավելել է, որ Բելառուսը չի նահանջի խաղաղասիրական արտաքին քաղաքականություն վարելուց.
«Բնականաբար, մենք կցանկանայինք այսուհետ նույնպես հենվել եղբայրական Ռուսաստանի հզորության վրա՝ Բելառուսի ինքնիշխանության ու անկախության ոլորտում մեր շահերի բնական հաշվի առնման դեպքում»:
Լուկաշենկոյի խոսքերով՝ Բելառուսը ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցությունը դիտարկում է որպես երկրի անվտանգության ու Եվրասիական մայրցամաքում կայունության ապահովման երաշխիք: