Կարասինի ու Աբաշիձեի հանդիպումը Պրահայում անցկացվելու է փետրվարի 26-ին. Լուկաշևիչ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի ու Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հերթական հանդիպումը Պրահայում տեղի է ունենալու փետրվարի 26-ին:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Նա ընդգծել է, որ կանոնավորապես անցկացվող այդ շփումներն ունեն բավական լայն օրակարգ և որ դրանցում քննարկվում են այժմեական բոլոր հարցերն ու երկկողմ օրրակարգի թեմաները.

«Այդպիսի մոտեցումը հնարավորություն է տալիս անկեղծ ու առարկայական ձևով քննարկել առկա խնդիրները և հասնել այնպիսի պայմանավորվածությունների, որոնք հնարավորություն են տալիս երկխոսությունը տանել առաջ»:

Տեսանյութեր

Լրահոս