Սրանից առաջ Բելառուսի գյուղատնտեսության նախարար Լեոնիդ Զայացը հայտարարել էր, որ Լուկաշենկոն պլանավորում է ապրիլին այցելել Վրաստան:
«Իմ կարծիքով՝ վարչախումբը 2017թ. ԱԺ ընտրությունների սցենարի երկրորդ վճռական փուլն է մտել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ խոսելով երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ խորհրդի նիստում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին ուղղված քննադատության մասին:
Օրինագծի վրա իրենց ստորագրությունն են դրել 17 օրենսդիրներ:
«Բարեկամական հարաբերությունները քաղաքական կատեգորիաների շարքում չեն դասվում»,- այսօր ԲՀԿ կենտրոնական գրասենյակում կուսակցության քաղխորհդի նիստ ավարտվից հետո լրագրողներին հայտարարեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի խնամիության մասին:
«Ես ցավում եմ, որ չանդրադարձավ յուրայինների, թիմակիցների միջոցով բոլոր հնարավոր ձևերով երկրի պոտենցիալը գործածելու, ցավում եմ, որ չխոսվեց արտաքին քաղաքականության, տնտեսութան խայտառակ վիճակի մասին, այլ անձնական վիրավորանքներով ապաքաղաքական խոսակցություն տարավ: Մարտահրավեր է, որ երկրում թույլ չի տալիս մարդկանց հանգիստ ապրել»,- ասաց Ուրիխանյանը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հորդորում է իր թիմակիցներին և մրցակից քաղաքական գործիչներին վիրավորանքների դաշտ չմտնել: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց նա` անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մտավոր ունակությունների մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիտարկումներին:
Ես ամեն ինչ արել եմ քաղաքական դաշտի զգալի մասի, բոլոր հիմնական քաղաքական ուժերի և գործիչների համախմբման համար: Ես սահմանել էի խաղի կանոն` չվիրավորել, անձնական թշնամանք չտարածել: Որովհետև մեր խնդիրը վիրավորելն ու հարաբերությունները անձնական թշնամանքի դաշտ տեղափոխելը չէ, այլ երկրին ու ժողովրդին օգտակար լինելը:
Երեկ ՀՀԿ խորհրդի նիստում ելույթ է ունեցել նաև ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը: Խոսելով Գագիկ Ծառուկյանի մասին՝ նա ասել է, թե նրանք, ովքեր երկրի անվտանգության համար վտանգ են ներկայացնում «պոլնի պիտի պատասխանավություն կրի», անկախ նրանից, թե ով է:
Գոշինը հիշեցրել է, որ մաքսային օրենսգրքի նախագիծը համաձայնեցման համար Մաքսային միության մասնակից երկրներին ուղարկվել է 2014 թվականի դեկտեմբերին
ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը քիչ առաջ հայտարարեց, որ քիչ հետո մեկնարկելու է եռյակի նիստ՝ լիդերներ մասնակցությամբ:
Միջադեպը գրանցվել է Լոս Անջելեսում:
«Քիչ հետո դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խիստ քաղաքական ծանրակշիռ, առանց՝ ի համեմատ այլոց, ջղագրգիռ պոռթկումների ու քաղաքացիների հոսգով ու դարդով համեմված ելույթին»,- այս մասին ԲՀԿ կենտրոնական գրասենյակում կուսակցության քաղխորհդի նիստ ավարտվից հետո հայտարարեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ կոնկրետ ինքն անելիք ունի և որպես վարչապետ օգտագործելով՝ իր լծակները կկանխի բոլոր տիպի ոտնձգությունները։
Օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ ամերիկացիներին վերստին կթույլատրվի բիզնես վարել կուբացիների հետ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը մինչ ԲՀԿ խորհրդի սկսելը լքել է «կանյաչնիում» ԲՀԿ կենտրոնական գրասենյակը: Նա նստել է իր մեքենան ու հեռացավ՝ չպատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչու է այդքան շուտ հեռանում ու չի մասնակցում կուսակցության քաղխորհրդի նիստին:
«Ժառանգություն» կուսակցությունը տարբեր ֆորմատներով քննարկումներ է սկսել, այդ թվում՝ ոչ իշխանական ուժերի Եռյակի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով ներքաղաքական զարգացումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Գագիկ Ծառուկյանին ուղղված երեկվա կոշտ ելույթի կոնտեքստում: Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց որ փետրվարի 18-ին Րաֆֆի Հովհաննիսյանն ամբողջական քաղաքական գնահատականներ կտա ներքաղաքական զարգացումներին:
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման մի խումբ ակտիվիստների:
ԲՀԿ խորհրդի նիստին շտապող ԲՀԿ-ականները հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Այս պահին նիստը դեռևս շարունակվում է, որին հաջորդելու է եռյակի նիստը:
Էրդողանն ընդգծել է, որ քաղաքական գործիչները պատասխանատվություն են կրում իրենց երկրում տեղի ունեցածի համար, և պետք է հստակ հայտնեն դրա նկատմամբ իրենց վերաբերմունքը:
Այս պահին ԲՀԿ կենտրոնական գրասենյակում շարունակվում է ԲՀԿ խորհրդի նիստը: ԲՀԿ նիստից հետո, ժամը 14:00-ին, նույն տեղում՝ ԲՀԿ կենտրոնական գրասենյակում նախատեսվում է եռյակի նիստ:
Բերձորյան ահաբեկչությունը անմիջականորեն ղեկավարել են ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (առավելապես հայտնի է «Օգանովսկի Սամո» մականունով), ԼՂՀ ՆԳ նախարար Կամո Աղաջանյանը և ԼՂՀ ԱԺ պատգամավոր Իվան Ավանեսյանը (առավելապես հայտնի է որպես «Հադրութի Վանո», նախկինում եղել է Հադրութի ոստիկանության պետ):
Դեռևս հույս ունենք, որ պարոն Ա. Աղաբեկյանը կգիտակցի իր սխալը և Արցախն ու մեր պետականությունը օտարին հանձնող ռեժիմին իր հավատարմությունն ապացուցելու համար խղճի ու արդարության դեմ գործելու փոխարեն ներողություն կխնդրի Շուշիի առանձնակի գումարտակի սպաներից և նրանց հրամանատար Ժ. Սէֆիլյանից:
Սենատոր Ջուզեպե Լումիան անցկացված քվեարկությունը որակել է որպես Իտալիայի համար «շրջադարձային պահ»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում քիչ հետո կսկսվի կուսակցության քաղխորհդի նիստը, որտեղ ծրագրային ելույթով հանդես է գալու Գագիկ Ծառուկյանը: Այստեղ են ԲՀԿ-ական պատգամավորները, քաղաքական խորհրդի անդամները:
«Դա չի կոչվում պատերազմ, դա կոչվում է «պերեստրոյկա»»,- 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա կոշտ ելույթին՝ ուղղված ԲՀԿ- առաջնմորդ Գագիկ Ծառուկյանին, ասաց ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը: Նրա դիտարկմամբ՝ եթե Սերժ Սարգսյանի ելույթից հանենք ելույթի էմոցիանոլ մասը, որը ներկուսակցական համաժողովին է հատուկ, կարելի է տեսնել, թե ինչ է առաջարկում նախագահը. «Առաջարկվում […]
Եթե Երևանի հետ սկսվի նման գործընթաց, ապա Թուրքիան կնպաստի Հայաստանի վերելքին:
«Ժառանգություն» կուսակցությունը քաղաքական քննարկումներ է սկսել՝ պայմանավորված երեկ ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց «Ժառանգություն» կուսակության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ փոխարինելով կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին, ում մամլո ասուլիսը նախատեսված էր այսօր:
«Հավանաբար Ադոլֆ Հիտլերին պարոն Ուրիխանյանն իր կրթական մակարդակով համեմատում է պարոն Ծառուկյանի կրթական մակարդակի հետ, և այդ պարագայում նա թերևս իրավունք ունի այդպես ասելու, սակայն բնական է, որ Ծառուկյանի մակարդակը չափանիշ չէ, որպեսզի Հիտլերի մակարդակը նրանով համեմատվի: Եթե այդպես է, թերևս ավելի ճիշտ կլիներ համեմատվել Ռուզվելտի կամ Չերչիլի մակարդակին, որոնց պատմությունը ստիպել էր, որպեսզի որպես ախոյան հանդես գան Ադոլֆ Հիտլերին և նաև իր կրթական ցածր մակարդակի պատճառով, ինքը տարավ իր ժողովրդին կործանման»:
«Մեր ազգի տղամարդիկ աշխատող ու հաղթանդամ են եղել ու ճաշը կերել են խոր ու մեծ ամաններով: Էդ ամաններին բարբառով ասում են «դոդ», ոնց որ ասենք ոչ խորը ամանին ասում են «քրեղան»: Հիմա ազգի տղամարդկանց ասել են «դոդենց» , այսինքն դոդով ճաշ ուտողների»։
«Ամեն մարդ պիտի իմանա, որ ճշմարտությունը կբացահայտի, եթե թաքցնում են պետությունից գումարներ, մինուս տեղեր ունենալով՝ մեծ-մեծ խոսելը ո՞րն է: Հայաստանում երկրաշարժ եղավ, պատերազմ եղավ, էդքան գումարներ որտեղի՞ց իրեն, տունը ավելի մեծ է, քան սարքած եկեղեցին, էդ ինչերո՞վ»: