Բաժիններ՝

Իտալիան քրեականացնում է ցեղասպանությունների հերքումը

Asbarez պարբերականի փոխանցմամբ՝ իտալացի սենատորները չորեքշաբթի հավանության են արժանացրել Հոլոքոսթի ու մյուս ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծը: Դրա օգտին քվեարկել է 234 սենատոր, ձեռնպահ է մնացել 8-ը և դեմ է քվեարկել 3-ը:

Օրենքին համաձայն՝ ցեղասպանություններն ամբողջովին կամ մասնակի հերքողները կդատապարտվեն եռամյա ժամկետով ազատազրկման՝ ռասայական խտրականություն հրահրելու համար:

Օրինագծում տեղ են գտել նաև մարդկության դեմ հանցանքներն ու ռազմական հանցանքները: Օրինագիծն օրենք ուժ ստանալու համար պետք է հավանության արժանանա նաև Իտալիայի ստորին պալատի կողմից: Սենատորները հայտարարել են, որ նոր օրինագիծը չի խոչընդոտում խոսքի ազատությանը:

Սենատոր Ջուզեպե Լումիան անցկացված քվեարկությունը որակել է որպես Իտալիայի համար «շրջադարձային պահ»: Նա ընդգծել է, որ Հոլոքոսթի ու ցեղասպանությունների հերքումը կդառնա քրեորեն պատժելի, ինչպես որ դա արվում է բազմաթիվ այլ երկրներում:

Հիշեցնենք, որ Իտալիան Հայոց ցեղասպանությունը (բանաձևով) ճանաչել է 2010 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս