
Գագիկ Ծառուկյանը բացատրել իր մականունը. aravot.am

aravot.am-ը գրում է. 2007-ի ապրիլին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը «Ազգ» օրաթերթի կայքէջում պատասխանել էր ընթերցողներից մեկի հետեւյալ հարցին. «ինչո՞ւ են նրան կոչում Դոդի Գագո»: Հրապարակված պատասխանը հետեւյալն էր. «Մեր ազգի տղամարդիկ աշխատող ու հաղթանդամ են եղել ու ճաշը կերել են խոր ու մեծ ամաններով: Էդ ամաններին բարբառով ասում են «դոդ», ոնց որ ասենք ոչ խորը ամանին ասում են «քրեղան»: Հիմա ազգի տղամարդկանց ասել են «դոդենց» , այսինքն դոդով ճաշ ուտողների»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ aravot.am-ում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի