
Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն ասուլիսին ներկայացավ Արմեն Մարտիրոսյանը

«Ժառանգություն» կուսակցությունը քաղաքական քննարկումներ է սկսել՝ պայմանավորված երեկ ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց «Ժառանգություն» կուսակության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ փոխարինելով կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին, ում մամլո ասուլիսը նախատեսված էր այսօր:
Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց երեկ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ խորհրդի նիստի ընթացքում՝ ընդգծելով, որ այն փոխել է քաղաքական գործընթացների ընթացքը:
«Մենք այս պահին քաղաքական քննարկումերի փուլում ենք, դա է պատճառը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի եկել մամլո ասուլիսին: Փետրվարի 18-ին կլրանա կեղծված նախագահական ընտրությունների երկու տարին և այդ օրը նա իր խոսքը կասի: «Ժառանգության» կողմից լիազորված եմ հայտնելու, որ երեկ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ խորհրդի նիստում նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին վայել ելույթ չէր: Այսքանը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ապագա քաղաքական զարգացումներն անկանխատեսելի են և մեն ինչ սպասելի է: