Բաժիններ՝

Տունն ավելի մեծ է, քան սարքած եկեղեցին, էդ ինչերո՞վ. Աշոտ Աղաբաբյան. news.am

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշը) ճիշտ է համարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, այն անվանելով պատճառաբանված: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ նախագահի ելույթն ամբողջությամբ ճշմարտություն է եւ այդպես էլ պետք է լիներ, Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում ԱԺ նիստերին, բայց հայտարարում է, թե ժողովրդի կողքին է: Աշոտ Աղաբաբյանը նշեց, որ իրենց տարիներ ի վեր իսկապես արգելվել է խիստ գնահատականներ տալ Գագիկ Ծառուկյանին, իրենք, ինչպես զինվորներ, լսել են իրենց գլխավոր հրամանատարի՝ կուսակցության ղեկավարի խոսքը: Նա համաձայն չէ, որ ԲՀԿ-ի դեմ պատերազմ է հայտարարված, «ԲՀԿ-ն ոչ բանակ է, ոչ էլ եսիմ ինչ, որ պատերազմ հայտարարենք, ընդամենը մի շարքային կուսակցություն է»,-ասել է նա:

Նա նշեց, որ կարեւոր է նաեւ իրավապահների խոսքը, օրենքը պետք է բոլորի համար հավասար լինի: «Ամեն մարդ պիտի իմանա, որ ճշմարտությունը կբացահայտի, եթե թաքցնում են պետությունից գումարներ, մինուս տեղեր ունենալով՝ մեծ-մեծ խոսելը ո՞րն է: Հայաստանում երկրաշարժ եղավ, պատերազմ եղավ, էդքան գումարներ որտեղի՞ց իրեն, տունը ավելի մեծ է, քան սարքած եկեղեցին, էդ ինչերո՞վ»,-ասաց պատգամավորը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս