Գյումրեցիների դեպքում իշխանությունների մտավախությունն արդարացված էր. նրանք կգնային մինչև վերջ: Մայրաքաղաքում առայժմ համաժողովրդական ամուլ շարժումների նոր փուլ է սպասվում: Դրանց հեգնանքով է արձագանքում անգամ Գալուստ Սահակյանը:
Դարդանելի ռազմաճակատում զավթիչ ուժերի դեմ կռվել են նաև հայ զինվորները:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամայել է պետական վերահսկողությանը հանձնել Dia Dia սուպերմարկետների մասնավոր ցանցը:
Կասկածում եմ, որ իրավիճակը, երբ մեր մասին հարցը կլուծեն առանց մեզ, կլինի լավագույն ելքը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
ԵՀՄՖ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը ԵՀՄՖ Նախագահության անունից նամակ է հղել ԱՄՆ պրեզիդենտ Բարաք Օբամային` կոչ անելով, զերծ մնալ 2015 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի կողմից կազմակերպած Գալիպոլիի (Չանակկալեի) ճակատամարտում Թուրքիայի տարած ինչ-որ կասկածելի հաղթանակի նվիրված միջոցառմանը մասնակցելուց: Ստորև ներկայացվում է նամակի տեքստը` հայերեն և անգլերեն տարբերակներով:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Լսումներին մասնակցելու են հայտնի փորձագետներ, դիվանագետներ ու վերլուծաբաններ:
Վարդան Պետրոսյանն ասել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհով ընթանալիս դեպի Աշտարակ քաղաք տանող խաչմերուկ չհասած, հեռվից, մթության մեջ նկատել է «Վազ-21214» մակնիշի ավտոմեքենան, որը հետընթաց է կատարել, իր ավտոմեքենայի փոխանցման տուփը եղել է 5-րդ փոխանցման վրա, հեռահար և մոտակա լույսերով ազդանշան է տվել՝ մտածելով, որ հանգիստ կարող է անցնել այդ ավտոմեքենայի կողքով, այդ պահին իր համար անսպասելի «Վազ-21214» մակնիշի ավտոմեքենան թեքվել է դեպի խճուղի՝ դեպի բանուկ մաս, արգելակել և հայտնվել է իր առջև: Տարածությունը եղել է շատ փոքր, ինքը մի կերպ կարողացել է արգելակել և փորձել է մանևրել քիչ աջ, որի ժամանակ էլ տեղի է ունեցել բախումը, որի հետևանքով ինքն ուշագնաց է եղել:
Սաակաշվիլու խոսքերով` կա մեծ հավանականություն, որ Ուկրաինան ռազմական օգնություն կստանա ԱՄՆ-ից:
ԱԳ նախարար Բին Մինի հետ զրույցի ընթացքում դեսպան Վարդանյանը ներկայացրեց 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ծրագրված միջոցառումներն ու հիշատակման արարողությունները, ինչպես նաև անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին։
Պարտապանի որդին, իր հերթին, հաղորդում է տվել այն մասին, որ վտարման նպատակով իր ընտանիքի փաստացի բնակության վայրը հանդիսացող բնակարան այցելած ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները նույն շենքի բակում իրեն ծեծի են ենթարկել՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով իր մարմնի տարբեր մասերին ու իրեն պատճառել մարմնական վնասվածքներ:
«Ես, ճիշտն ասած, լավ չեմ հասկանում, թե ի՞նչ է նշանակում «100-ամյակն՝ առանց ռեժիմի»: Նախ՝ ռեժիմ բառը փոքր-ինչ ազատ է մեկնաբանվում: Ընդդիմադիրները հատուկ բացասական շեշտով են ասում՝ «ռեժիմը այս արեց», «ռեժիմը այն է ուզում»: Մինչդեռ «ռեժիմը» միանգամայն չեզոք բառ է եւ նշանակում է «քաղաքական համակարգ»: Կարծես թե խոսքը ոչ թե ընդհանրապես քաղաքական համակարգի, այլ ա՛յս համակարգի մասին է: Եվ հետեւաբար ընդդիմության նպատակը պետք է որ լինի Հայաստանի այսօրվա՝ մեղմ ավտորիտար համակարգը աստիճանաբար վերածել ժողովրդավարական համակարգի»:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության մամլո ծառայությունը:
Տավուշի մարզում հայ գործարարներից մեկը ցանկանում է ձեռնոցի արտադրամաս «բացել»: Ըստ տարածված տեղեկությունների՝ նա ռուսասատանաբնակ գործարար է։ Գործարան բացելու հարցով նա վերջերս հանդիպել է ՀՀ ղեկավարության հետ։
«Առավոտ» օրաթերթի թղթակիցը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվել է՝ մտավախություն չունե՞ք, որ դուք ուղղակի մասնակցում եք Գագիկ Ծառուկյանի 2017-18 թթ. Նախընտրական քարոզարշավին: Նա պատասխանեց կտրուկ. «Ոչ, մտավախություն չունեմ»: Մեր հարցին՝ Ձեզ համար Ծառուկյանի նպատակները պա՞րզ են, քայլերի հաջորդականությունը գիտե՞ք՝ նա պատասխանել է. «Քայլերը որոշում ենք միասնաբար»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ռուսաստանից պահանջել էր հրաժարվել Աբխազիան ու Հարավային Օսիան ճանաչելուց:
«Կրճատվեցին ընկերության հազվագյուտ, բարձր որակավորում ունեցող մասնագետները, ովքեր տարիներ շարունակ իրենց անուրանալի ներդրումն են ունեցել գործարանի արտադրական գործընթացում։ Ընկերության արհմիությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում աշխատանքից ազատված աշխատակիցներին եւ լիահույս է, որ գործարանն, այնուամենայնիվ վերագործարկվելու է, եւ բոլոր մասնագետները կրկին վերադառնալու են աշխատանքի։ Ինչ վերաբերում է աշխատավարձի պարտքի մարմանը, ապա մենք վստահեցնում ենք, որ ձեզ հետ միասին պայքարելու ենք՝ հնարավորինս սեղմ ժամկետներում պարտքերի խնդիրը լուծելու համար»։
ՀՀ կառավարությունը վերջերս աոաջարկել էր փոփոխություններ կատարել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում, որով հսկայական արտոնություններ են սահմանվում տարեկան 100 միլիոն դոլարի արտահանում ապահովող տնտեսվարողներին
Մոսկվայում տարիներ առաջ հանգրվանած հյուրս, որ կարճ ժամանակով Հայաստան է եկել, արձանագրել է, որ շուրջբոլորն արտագաղթի ծրագրեր են կառուցում։ «Ում լսում ես, ասում է՝ գնում եմ կամ գնալու եմ»։ Այս իրավիճակից տագնապած՝ հատուկ եկել է խմբագրություն, որ ասի՝ ժողովուրդ, հազար անգամ չափեք, նոր եկեք Ռուսաստան աշխատելու։ Պատմում է, թե այս տարիներին ինչ ողբերգությունների է ականատես եղել Ռուսաստան մեկնած հայերի շրջանում։ Ցավ է ապրել՝ տեսնելով, թե ինչպես են հայկական ընտանիքները քանդվում։
Էջմիածինցիները, պարզվում է, տևական ժամանակ է՝ չեն կարողանում օգտվել իրենց քաղաքի հիվանդանոցի սրտի էխոկարդիոգրաֆի ծառայությունից, սենյակը փակ է։ Արդյունքում՝ Էջմիածնի հիվանդանոցում բուժվող հիվանդները սրտի էխոկարդիոգրաֆի ծառայությունից օգտվելու համար ստիպված են լինում հասնել Երեւանի հիվանդանոցներից որևէ մեկը։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը:
Բախումները գրանցվել են Բոսսո և Դիֆա քաղաքներում` Նիգերիայի հետ սահմանին:
Նա հիշեցրել է, որ ռուս-ճապոնական առաջին պայմանագիրը ստորագրվել է 1855 թվականի փետրվարի 7-ին:
Մեզի գույնը տատանվում է թեթևակի դեղինից մինչև խիստ շագանակագույն: Բժիշկ Դենիել Շոսքիսը Քլիվլենդի կլինիկայից նշում է. գույնը կախված է օրգանիզմում ջրի մակարդակից: Որքան շատ է մարդը խմում, այդքան ավելի բաց է մեզի գույնը:
«Ես չեմ կարծում, որ հավաքվել էինք լիդերության հարցը ճշտելու: Լիդերության հարցը կճշտվի այն ժամանակ, եթե խոսքը անձի է վերաբերում, երբ կոնկրետ առաջանա ընտրությունների հարցը»,- 168.am-ին ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ մեկնաբանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովում հռետորների մեծամասնության հայտարարությունները Գագիկ Ծառուկյանի լիդերության մասին:
ՀՀ ռեզիդենտ բնակիչների դրամային և արտարժութային ավանդները (այդ թվում ցպահանջ հաշիվները) դեկտեմբերին նվազել են 51.3 միլիարդ դրամով։ Մարդիկ պարզապես գումարը դուրս են բերել բանկերից։
Թե ով կամ ովքեր են գրել Գագիկ Ծառուկյանի ելույթը, այլ հարց է: Սակայն, երբ այդ մասին խոսում է Գալուստ Սահակյանը, ով Հայաստանի քաղաքական դաշտում «դժվարըմբռնելի» մտքերի անվիճելի առաջատարն է, դա իսկապես զվարճալի է: