Լևոն Զուրաբյան. «Գագիկ Ծառուկյանը հիմա իշխանության դեմ է գնում, նա հիմա անգամ սպառնում է». «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի թղթակիցը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվել է՝ մտավախություն չունե՞ք, որ դուք ուղղակի մասնակցում եք Գագիկ Ծառուկյանի 2017-18 թթ. Նախընտրական քարոզարշավին: Նա պատասխանեց կտրուկ. «Ոչ, մտավախություն չունեմ»: Մեր հարցին՝ Ձեզ համար Ծառուկյանի նպատակները պա՞րզ են, քայլերի հաջորդականությունը գիտե՞ք՝ նա պատասխանել է. «Քայլերը որոշում ենք միասնաբար»:

«Լևոն Զուրաբյանի խոսքով՝ «Համաժողովրդական շարժման մեջ կա մի ուժ, որի մասին դուք էլ, մնացածներն էլ մեծ քննադատությամբ ասում էիք, որ երբեք չի միանա ընդդիմությանը, և Գագիկ Ծառուկյանը երբեք չի գնա իշխանությունների դեմ: Բայց արի ու տես, որ դուք սխալվել եք: Նա հիմա իշխանության դեմ է գնում: Նա հիմա անգամ սպառնում է, որ կդնեն արտահերթ նախագահական ընտրությունների հարց»:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս