
Սինձո Աբեն մտադիր է ակտիվացնել Կուրիլյան կղզիների շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի հետ բանակցություններ վարել Հարավային Կուրիլյան կղզիների վերադարձի ու խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ:
Աբեն այդ մասին հայտարարել է Տոկիոյում տեղի ունեցած «Հյուսիսային տարածքների վերադարձման համազգային միտինգում»: Աբեն հայտարարել է, որ համառ բանակցություններ է վարելու այդ ուղղությամբ:
Նա նորմալ է համարել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից 70 տարի անց Ճապոնիայի ու Ռուսաստանի միջև խաղաղության պայմանագրի բացակայությունը: Իր ելույթում Սինձո Աբեն չի օգտագործել կտրուկ ձևակերպումներ ու խոսել է կարճ:
Նա հիշեցրել է, որ ռուս-ճապոնական առաջին պայմանագիրը ստորագրվել է 1855 թվականի փետրվարի 7-ին: