«Էխոկարդիոգրաֆի» ապարատի միակ մասնագետին տարել են բանակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. Էջմիածինցիները, պարզվում է, տևական ժամանակ է՝ չեն կարողանում օգտվել իրենց քաղաքի հիվանդանոցի սրտի էխոկարդիոգրաֆի ծառայությունից, սենյակը փակ է։ Արդյունքում՝ Էջմիածնի հիվանդանոցում բուժվող հիվանդները սրտի էխոկարդիոգրաֆի ծառայությունից օգտվելու համար ստիպված են լինում հասնել Երեւանի հիվանդանոցներից որևէ մեկը։

էջմիածնի հիվանդանոցի տնօրենի տեղակալ Մելիք Կոնդյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց սրտի էխոկարդիոգրաֆի կաբինետի չգործելու հանգամանքը։ ««Էխոկարդիոգրաֆ» կոչվող ապարատի աշխատակցին տարել են Հայոց բանակ՝ ծառայության։ Այդ պատճառով ներկա պահին մենք համապատասխան մասնագետ չունենք։ Մեր հիվանդանոցի պաշտոնական կայք էջում տեղադրելու ենք հայտարարություն։ Ինքներս էլ ենք մտահոգված այս խնդրով»,– պարզաբանեց Էջմիածնի հիվանդանոցի փոխտնօրենը։

Հետաքրքիր է՝ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը տեղյա՞կ է, որ նման խնդիր կա մեր սուրբ քաղաքում, թե՞ միայն իր անձնական գովազդով է տարված։

Ամբողջությամբ կարող եք կարդալ«Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս