Դեսպան Վարդանյանի հանդիպումները

Փետրվարի 4-ին Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը մասնակցեց լուսնային Նոր տարվա առիթով Վիետնամի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆամ Բին Մինի և Հանոյի ժողովրդական կոմիտեի քարտուղար Նույեն Տե Տաոյի կողմից Վիետնամում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների համար կազմակերպված հանդիպմանը։ Դեսպան Վարդանյանը առանձնազրույցներ ունեցավ միջոցառմանը ներկա` Վիետնամի մի շարք նախարարների հետ։

ԱԳ նախարար Բին Մինի հետ զրույցի ընթացքում դեսպան Վարդանյանը ներկայացրեց 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ծրագրված միջոցառումներն ու հիշատակման արարողությունները, ինչպես նաև անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին։

Փետրվարի 6-ին դեսպան Վարդանյանը մասնակցեց 2015թ. մարտի 28-ից ապրիլի 1-ը Հանոյում կայանալիք Միջխորհրդարանական միության 132-րդ հավաքի և հարակից հանդիպումների օրակարգի ձևավորման և նախապատրաստական այլ աշխատանքներին։ Օրակարգում ընգրկված էին մարդու իրավունքներին, համաշխարհային տնտեսության աճին, կրթությանը, գիտությանը վերաբերող հարցեր։

Նույն օրը դեսպանը մասնակցեց Վիետնամի մշակույթի, սպորտի և տուրիզմի նախարար Հոանգ Տուան Անի կողմից լուսնային Նոր տարվա առիթով կազմակերպված հավաքույթին և հատուկ մշակութային միջոցառմանը։

ՀՀ ԱԳՆ

Տեսանյութեր

Լրահոս