Բաժիններ՝

Նիգերի բանակը ոչնչացրել է «Բոկո Հարամի» 109 զինյալի

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Նիգերում սպանվել է «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպության 109 զինյալի: Այս մասին հայտարարել են երկրի իշխանությունները: Նիգերը կորցրել է 4 զինծառայող և 1 խաղաղ բնակիչ:

Բախումները գրանցվել են Բոսսո և Դիֆա քաղաքներում` Նիգերիայի հետ սահմանին: Նիգերիայի ուժային կառույցներն իրենց հերթին կորցրել է երկու զինվոր և վիրավորվել է 17 աշխատակից: Չադի բանակը նույնպես մասնակցել է այդ մարտերին, սակայն նրա կրած կորուստները հայտնի չեն:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, որ Աֆրիկյան Միությունը բանակ է հիմնում «Բոկո Հարամ» խմբավորման դեմ, որը բաղկացած է լինելու 7500 զինծառայողից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս