
Հայաստանի տված պատասխանը պատշաճության սահմաններից դուրս է. Չավուշօղլու

Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Բեռլինում Թուրքիայի դեսպանատանը TRT-ի ուղիղ եթերում հայտարարել է, որ Մյունխենի անվտանգության կոնֆերանսին չի մասնակցել իսրայելական պատվիրակության մասնակցության պատճառով:
Չավուշօղլուն ընդգծել է, որ բոլորին քաջ հայտնի է, թե որ դեպքում կկարգավորվեն Իսրայելի հետ հարաբերությունները: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնախնդրին` Չավուշօղլուն հայտարարել է, որ 2015 թվականը ոչ միայն Հայոց ցեղասպանության (իր խոսքերով` այդ մասին հայկական պնդումների) 100-րդ տարելիցն է, այլև` Դարդանելի ճակատամարտի 100-ամյակը.
«Դարդանելի ռազմաճակատում զավթիչ ուժերի դեմ կռվել են նաև հայ զինվորները: Դրա համար էլ մենք Դարդանելի ճակատամարտի 100-ամյակի կապակցությամբ հրավեր ենք հղել նաև Հայաստանին: Հայաստանի (նախագահի) տված պատասխանը պատշաճության սահմաններից դուրս էր»: