
Ռուսաստանի տարածքում գտնվում է գրեթե 11 միլիոն ներգաղթյալ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ներկայումս Ռուսաստանի տարածքում գտնվում է գրեթե 11 միլիոն ներգաղթյալ, որոնցից 2.5 միլիոնը եկել են աշխատելու: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը:
Վերջինիս տվյալներով` ներկայումս երկրում գտնվում է 10.959.000 օտար երկրի քաղաքացի, որոնցից աշխատանքային գործունեություն է ծավալել 2.426.000-ը: 2015 թվականի սկզբին Ռուսաստան մուտք գործող ներգաղթյալների թիվը նվազել է 70 տոկոսով` համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ:
Այն ժամանակ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին այդ միտումը կապել է երկրի տնտեսական իրավիճակի, ինչպես նաև Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության խստացման հետ: