Մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների ճակատագրերը՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում:
«ՀԱՊԿ-ն պարտավորվում է ապահովել Հայաստանի անվտանգությունն արտաքին սահմաններից: Այո, վերջերս եղել է միայն Տավուշի մարզում լարված իրավիճակ: Ղարաբաղն այստեղ չի մտնում»,- այսօրվա ասուլիսի ժամանակ խոսելով այն մասին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ն համապատասխան արձագանք չի տալիս սահմանին տիրող լարված իրավիճակի վերաբերյալ՝ ասաց ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
Տ. Քոչարյանը կարծում է՝ իրավապահ մարմիններն ինչքան արագ փորձեն ինֆորմացիա տալ Գյումրիի ոճրագործության հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովի գործից, այնքան ավելի լավ, որովհետև ինֆորմացիայի պակասը բերում է բազմաթիվ լուրերի և ասեկոսեների առաջացմանը, որոնք մասնագետների դեպքում՝ շատ ճիշտ կարող են ուղղորդվել այն ուղղությամբ, որով ցանկություն կա:
Հայկական ստորաբաժանումները կորուստներ չեն կրել: Այս պահին իրավիճակը կայուն է, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները լիովին վերհասկում են մարտական իրավիճակը:
Հրազենային վնասվածքներ հասցնողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
«Ընդդիմության կարկառուն դեմքերը ռուս-հայկական հարաբերության հիմքում են եղել, նախաձեռնող են եղել, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ է ստորագրվել՝ ռազմահենակետերի և սահմանի պահպանությունը համատեղ իրականացնելու հարցը, այնպես որ՝ ներկա իշխանությունները նախկինի ընդամենը ժառանգորդն են, ոչ թե նախաձեռնող: Ուրեմն՝ եթե բողոք լինի Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է իր դեմ բողոքի՝ ինչո՞ւ է նա թույլ տվել ռազմական բազա հիմնել Հայաստանում: Նոր իշխանություններին կարելի է ամբաստանել նրանում, որ նրանք երկարացրել են ժամկետը, բայց դա խնդիր չի լուծում: Մյուս ներկայացուցիչը՝ պարոն Ծառուկյանը, ռուս-հայկական հարաբերությունների ամրացնողներից մեկն է՝ առևտրային, տնտեսական և այլն: Այնպես որ՝ եթե հիմա նա դեմ լինի, ոնց որ թե նա դեմ է լինում իր քաղաքականությանը»:
Ըստ բանկերի հաշվետվությունների՝ տարվա սկզբի համեմատ հաճախորդների ավանդների և հաշիվների մեծությունն աճել է 78.1 միլիարդ դրամով կամ 4.8%-ով։ Արդյո՞ք դա իրականում այդպես է
Դատարանն արդեն որոշում է կայացրել որպես խափանման միջոց նրան երկու ամսով կալամավորելու վերաբերյալ: Նույն պատժին է արժանացել նաև 23-ամյա Միխայիլ Գրիգորյանը, ով 29-ամյա Դմիտրի Սիդորորենկոյի սպանության գործով հիմնական կասկածյալն էր: Կարեն Թովմասյանը, ով փախուստի էր դիմել Գրիգորյանի հետ, դեռևս հետախուզման մեջ է:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Հունվարի 12-ին Գյումրիում կատարված սպանության դեպքը շատերը համեմատեցին 1999թ. Գյումրիում տեղի ունեցած սպանության հետ: Ռուսասատանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակն, ինչպես հայտնի է, նշել էր, թե Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքում «կլինի դատավարություն ՌԴ օրենքներով», իսկ 1999թ. տեղի ունեցած սպանության դեպքը քննվել է Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից: 1999թ. դեկտեմբերի 27-ին կայացված դատավճռով՝ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը ռուս զինծառայողներ Ալեքսանդր Կամենևը դատապարտվել էր 15 տարի ժամկետով, իսկ Դենիս Պոպովը՝ 14 տարի ժամկետով:
«Ամենադրականն այն էր, որ ընդդիմությունը չքաղաքականացրեց Գյումրու վերջին դեպքերը, քանի որ նրանց ղեկավարների զգալի մասը Ռուսաստանի հետ հարաբերության ամրացման կողմնակից է, և նրանք էլ հասկանում են՝ եթե սրեն հարաբերությունները քաղաքական ոլորտում, այն, իհարկե, կբերի բացասական հետևանքների»,- այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Վ. Շիրխանայնը պատմում է, որ 1991 թվականի դեկտեմբերին Հայաստանը հաստատել է ռուսական սահմանպահ զորքերի կարգավիճակը Հայաստանում, և հայ-թուրքական սահմանը մինչև հիմա պահում են ռուս սահամանպահները. «Այն մարդիկ, որ ասում են, թե ռուսական բազան մեր ինչի՞ն է պետք, երբևէ ասե՞լ են, թե ռուս սահամանպահները մեր ինչի՞ն են պետք, եկեք մենք գնանք այդ սահմանը պահենք: Ես դեռ նման բան չեմ լսել և փառք Աստծո, որովհետև այդ ասողներից ոչ մեկ չի գնա սահմանը պահելու, ոչ էլ ռազմական բազայի խնդիրները կվերցնեն իրենց վրա»:
Հունվարի 17-ին՝ ժամը 18:10-ին, Ստեփանավանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ձախ ստորին կողմնային պատի կտրած-ծակած, թափանցող վերքով բուժօգնության է դիմել Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ Հ.Առաքելյանը:
«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր եւ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հունվարի 22-23-ը Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովում ներկայացրեց իր կողմից մշակված՝ «Հայոց Ցեղասպանությունը, թուրքական պատասխանատվությունը եւ եվրոպական արժեքները» պաշտոնական բանաձեւի նախագիծը, որը քննարկումը հետաձգվեց մինչեւ մարտ ամիսը՝ ԵԺԿ հաջորդ համաժողով:
Նամակը թվագրված է 1912 թվականի մայիսին:
Ընդգծվում է, որ Էլիզաբեթ 2-րդը կարող է այս տարի սահմանել գահին մնալու երկարակեցության ռեկորդ:
Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության օրը, երբ սարսափելի սպանդի մասին լուրը դեռ չէր տարածվել հանրապետությունով մեկ, գյումրեցի մի բժշկուհի ընդունում էր իր հերթական այցելուին` ռուս կին էր` Գյումրու «Военный городок» կոչվող թաղամասից: Բժշկուհին նրան հաջորդ օրը այցելություն է նշանակում, ի պատասխան ռուս կինն ասում. «Վաղը չեմ կարող գալ, շտապում եմ, ինձ 40 րոպեով են բաց թողել, որովհետև դեպք է պատահել: Զանգեցին ասացին, որ մերոնցից 6 հոգի են փախել` զինված»: Գյումրեցի բժշկուհին, բնականաբար, հատուկ ուշադրություն չի դարձնում ռուս կնոջ ասածին, սակայն, երբ ոճրագործության լուրը ցնցում է բոլորին, հիշում է կնոջ ասածները:
ՊԲ-ի տրամադրության տակ եղած միջոցների կիրառմամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում նախահարձակ հակառակորդը` ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում տվել է առնվազն 14 զոհ, 20-ից ավելի վիրավոր
«Մենք պետք է սխալների վրա դասեր քաղենք ու կանխատեսենք՝ հնարավոր նման դեպքերի առաջացման պատճառները չեզոքացնենք, որ մեր հարաբերությունները լինեն լրիվ հստակ,- ասում է Ա. Ադիբեկյանը՝ հավելոլով,- Իմ գործընկեր Գեորգի Կուլառովը, ինձ նամակ գրեց ու ասաց, որ սատանիստների հետք կա, հնարավոր է՝ աղանդավոր է, քանի որ սպանության ձեռագիրը նման է սատանիստական աղանդի գործողությունների: Մի այլ անձ՝ հանցավոր աշխարհի նախկին կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ տեսնելով այդ զինվորին, ասաց՝ նա մարդասպան չէ, քանի որ նա շատ մարդասպաններ է տեսել, ու նա նման տպավորություն չի թողնում»:
«Դատավճռից հետո տեսակցել եմ պաշտպանյալիս, նա հայտնել է, որ չի ցանկանում վճիռը բողոքարկել, և ամենայն հավանականությամբ կօգտվի ԼՂՀ նախագահին ներման խնդրանքով դիմելու հնարավորությունից»:
Ալին դրանցով առաջին անգամ պաշտպանել է չեմպիոնական իր տիտղոսը:
«Շատ մարդիկ կուզենային մասնակցել հուղարկավորությանը, որպեսզի թեթևանային, հանգստանային, բայց պարզ է, որ ամբողջ երկիրը չէր կարող Գյումրի գնալ, այնպես որ` ցույց տալը և այն դիտելն ինչ-որ մասնակցության ձև է, դա թեթևացնում է մարդու վիշտը, սփոփում է: Հուղարկավորության ծեսն իր մեջ թերապևտիկ նշանակություն ունեցող ծես »,- ասում է հոգեբանը:
«Երեկ նորից հարցազրույց է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա ասել է հիմնականում ճիշտ բաներ, եթե, իհարկե, վերանանք այն հանգամանքից, թե ո՛վ է այդ ճիշտ բաներն ասողը: Մոտակա 2-3 շաբաթում այդ հարցազրույցը քննարկվելու է երկրորդ նախագահի համակիրների եւ «չուզողների» կողմից, իսկ քաղաքագետները գուշակություններ են անելու Քոչարյանի հետագա ծրագրերի վերաբերյալ»:
Նախագծի գործարկումից հետո Չինաստանից եվրոպական շուկա ապրանքների փոխադրման ժամկետը կկրճատվի երկու անգամ, իսկ ճանապարհի հեռավորությունը` գրեթե 7500 կիլոմետրով:
Այսօր՝ հունվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուսթավելի 53 տան կիսակառույց տանիքում տղամարդու դի կա կախված:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ժամանել է Հայաստան:
1976 թվականին Սլեջը դատապարտվել է ցմահ ազատազրկման` 74-ամյա կնոջն ու նրա 57-ամյա դստերը սպանելու համար:
Վերջին 9 օրում Դոնբասում տեղի ունեցած մարտերի հետևանքով զոհվել է 262 մարդ:
23.01.2015 թվականին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է իրականացրել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի ուղղությամբ:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը: