![](/banners/BeFunky-design.jpg)
Ուկրաինայի արևելքի հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 5000-ը. ՄԱԿ
![](https://168.am/wp-content/uploads/2015/01/1421922760-5641.jpg)
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ՄԱԿ-ը երեկ տվյալներ է ներկայացրել Ուկրաինական հակամարտության հետևանքների մասին: Դրանց համաձայն` վերջին 9 օրում Դոնբասում տեղի ունեցած մարտերի հետևանքով զոհվել է 262 մարդ:
Զոհերի այդ թիվն ամենամեծն է` սկսած սեպտեմբերին մարտերի վերսկսումից, երբ ստորագրվել էին խաղաղության համաձայնագրեր: ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը Ժնևում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքի հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 5086-ի:
Նա մտավախություն է հայտնել, որ զոհերի իրական թիվը կարող է լինել զգալիորեն ավելի շատ: Ավելի քան 1.5 միլիոն մարդ հակամարտության պատճառով հարկադրված են եղել լքել իրենց տները: Նրանցից 921.000-ը ձևակերպված են որպես ներքին տեղահանվածներ, իսկ մոտ 600.000-ն ապաստան է գտել հարևան երկրներում` գլխավորապես Ռուսաստանում: