«Տիտանիկի» աղետը վերապրած ուղևորուհու նամակը վաճառվել է մոտ 12.000 դոլարով
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Բոստոնի RR աճուրդում վաճառվել է «Տիտանիկ» շոգենավի ուղևորուհիներից մեի նամակը, ով փրկվել է աղետից հետո: Այն վաճառվել է 11.875 դոլարով: Գնորդի ինքնությունը չի հրապարակվում:
Նամակը թվագրված է 1912 թվականի մայիսին: Նամակի հեղինակը Լյուսիլ Դաֆֆ-Գորդոնն է` ունևոր մարդկանց հագուստի դիզայները: Նա իր ամուսնու և ևս 10 մարդու հետ փրկվել է 40 հոգու համար նախատեսված նավակով:
Դաֆֆ-Գորդոնի ամուսնուն մեղադրել են նրանում, որ նա կաշառել է նավակի անձնակազմի անդամներին, որպեսզի նրանք հնարավորինս արագ հեռանան խորտակվող նավից: Հետագայում հանվել է ամուսինների նկատմամբ ներկայացված մեղադրանքը:
Դաֆֆ-Գորդոնը գրել է. «Թվում է, թե մենք ընդհանրապես սխալ ենք վարվել, երբ փրկվել ենք: Մի՞թե դա ամոթալի չէ»: Բրիտանական «Տիտանիկ» նավը խորտակվել է իր առաջին երթի ժամանակ` 1912 թվականի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը` սառցալեռան հետ բախվելուց հետո: Զոհվել է 1496 մարդ, իսկ «Տիտանիկի» անձնակազմի անդամների ու ուղևորների թվում փրկվել է 712 մարդ: