«Մերոնցից 6 հոգի են փախել` զինված». բժշկուհին հիշում է ռուս կնոջ խոսքերը Գյումրու սպանդի օրը. yerkir.am
yerkir.am-ը գրում է. Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության օրը, երբ սարսափելի սպանդի մասին լուրը դեռ չէր տարածվել հանրապետությունով մեկ, գյումրեցի մի բժշկուհի ընդունում էր իր հերթական այցելուին` ռուս կին էր` Գյումրու «Военный городок» կոչվող թաղամասից: Բժշկուհին նրան հաջորդ օրը այցելություն է նշանակում, ի պատասխան ռուս կինն ասում. «Վաղը չեմ կարող գալ, շտապում եմ, ինձ 40 րոպեով են բաց թողել, որովհետև դեպք է պատահել: Զանգեցին ասացին, որ մերոնցից 6 հոգի են փախել` զինված»: Գյումրեցի բժշկուհին, բնականաբար, հատուկ ուշադրություն չի դարձնում ռուս կնոջ ասածին, սակայն, երբ ոճրագործության լուրը ցնցում է բոլորին, հիշում է կնոջ ասածները: «Մերոնցից 6 հոգի են փախել` զինված» նախադասությունը կնոջ գլխից դուրս չի գալիս: Դեպքից 11 օր անց, ռուս կինը կրկին այցելում է բժշկին: Եվ երբ գյումրեցի բժշկուհին հիշեցնում է ռուս կնոջ ասածները և փորձում է որևէ բան ճշտել, ռուս կինը սկսում է հակասական վարքագիծ դրսևորել` ասելով. «Բայց չէ՞ որ այդ օրը բոլորն էին այդպես խոսում իրար մեջ, որ ոչ թե մեկ հոգի է փախել ռազմաբազայից, այլ մի քանի հոգի: Իսկ հիմա ուրիշ բան են ասում, որ մեկ հոգի է եղել»: Այս պատմությունը Yerkir.am-ին պատմել է հենց գյումրեցի բժշկուհին, որի անունը, որոշակի հանգամանքներից ելնելով՝ կայքը չի կարող հրապարակել: Բժշկուհին տեղյակ չէր, թե հանցագործության օրը ով է ռուս կնոջը զանգահարել եւ նման բան ասել, արդյո՞ք նրա ռուս հարևաններն են ասել, թե՞ ռազմաբազայից են ասել:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: