Ռուսաստանի զինված ուժերը նոր սերնդի Т-50 կործանիչներով կհամալրվեն 2016 թվականին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` նոր սերնդի Т-50 կործանիչը զինված ուժերը կհամալրի պլանավորված ժամկետում` 2016 թվականին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը:
Նրա խոսքերով` Т-50 կործանիչը ոչնչով չի զիջում ամերիկյան F-22 կործանիչին, իսկ մի շարք ցուցանիշներով էլ գերազանցում է այն: Բոնդարևն ընդգծել է, որ ներկայումս զորքերը ստանում են Су-30СМ և Су-35С կործանիչներ, ինչպես նաև Су-25 արդիականացված գրոհիչ ինքնաթիռներ: