Էլիզաբեթ 2-րդը դարձել է աշխարհի ամենատարեց միապետը
The Telegraph-ի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի մահվանից հետո դարձել է աշխարհի ամենատարեց միապետը:
Սաուդյան Արաբիայի թագավորը, ով մահացել է 91 տարեկան հասակում, երկու տարով մեծ էր Էլիզաբեթ 2-րդից, ով ապրիլի 21-ին կդառնա 89 տարեկան: Ապա գալիս են Մալայզիայի 87-ամյա թագավոր Աբդուլ Հալիմ Մուաձամ Շահն ու Թայլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադետը:
Ընդգծվում է, որ Էլիզաբեթ 2-րդը կարող է այս տարի սահմանել գահին մնալու երկարակեցության ռեկորդ: Այն դեռ պատկանում է Վիկտորյա թագուհուն, ով իշխել է 63 տարի, 7 ամիս և 3 օր (20.06.1837-22.01.1901): Իր նախատատի արդյունքը գերազանցելու համար` Էլիզաբեթ 2-րդը, ով գահին բազմել է 1952 թվականի փետրվարի 6-ին, պետք է շարունակի գահակալել մինչև սեպտեմբերի 10-ը: