Բաժիններ՝

Ահարոն Ադիբեկյան. «Հանցավոր աշխարհի նախկին կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ տեսնելով այդ զինվորին, ասաց՝ նա մարդասպան չէ»

«Մենք հետամուտ եղանք կոնտենտ անալիզ անել Ռուսաստանի արձագանքը ԶԼՄ-ներում ու նկատեցինք, որ այն շատ դանդաղ էր, ասես, վերևից սպասում էին մի ազդակի՝ ի՞նչպես մեկնաբանեն, ի՞նչ մեկնաբանեն: Բոլոր դեպքերում դա զուսպ էր հակահայկական, կամ հակառուսական, կամ ռուսաասիական երանգներ չկային. բավականին սառնասիրտ, ոնց որ թե դա մի սովորական հանցագործություն է: Շարժառիթներն են մնում մեզ համար անհասկանալի և տարբեր տարբեր մեկնաբանությունների տեղ են տալիս»,- այս մասին այսօր ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպան շամանակ:

Սոցիոլոգն այսօր խոսեց Գյումրու դեպքերից հետո հայ-ռուսական հարաբերությունների վաղվա մասին: Նրա կարծիքով՝ հիմա ամենևին էլ չեն վատթարանա մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Նման միջադեպերն այնքանով են վնասակար, որ հիմա մի բան կասեմ, որ կարող է տեղին չի այժմ, բայց ասում են՝ կանխատեսողը սովորում է ուրիշի սխալի վրա, իսկ իրատեսը սեփականի վրա, հիմարը, նույնիսկ, սեփական սխալի վրա չի կարողանում սովորել:

Մենք պետք է սխալների վրա դասեր քաղենք ու կանխատեսենք՝ հնարավոր նման դեպքերի առաջացման պատճառները չեզոքացնենք, որ մեր հարաբերությունները լինեն լրիվ հստակ,- ասում է Ա. Ադիբեկյանը՝ հավելոլով,- Իմ գործընկեր Գեորգի Կուլառովը, ինձ նամակ գրեց ու ասաց, որ սատանիստների հետք կա, հնարավոր է՝ աղանդավոր է, քանի որ սպանության ձեռագիրը նման է սատանիստական աղանդի գործողությունների: Մի այլ անձ՝ հանցավոր աշխարհի նախկին կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ տեսնելով այդ զինվորին, ասաց՝ նա մարդասպան չէ, քանի որ նա շատ մարդասպաններ է տեսել, ու նա նման տպավորություն չի թողնում: Երևի՝ մեղքն ուզում են գցել նրա վրա, և նա չի կարողանում ինքն իրեն պաշտպանել: Հիմա տարբեր վարկածներ կան՝ ի՞նքն է արել, թե՞ ոչ, բայց ընտանիքը չկա ու դրա չլինելու պատճառը ռուսական ռազմահենակետի առկայությունն է Հայաստանում, և քանի որ այնտեղ զինված մարդիկ են, ու տարբեր հարաբերություններ կան, միշտ էլ կարող են այդ հանցավոր փոխհարաբերությունները դուրս գան այդ ռազմական գոտուց և անդրադառնան բնակչության կացության վրա»:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նաև նշեց, որ հիմա Ռուսաստանի ռազմական տարածքներում տարեկան տեղի են ունենում մոտ 50 հազար հանցագործություն և մոտ 250-ը սպանության հետ է կապված: Ընդ որում՝ դրա մեկ երրորդը տեղի է ունենում ռազմական գոտիներից դուրս՝ խաղաղ բնակչության հետ:

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այնուհանդերձ լրիվ խուսափելն անհնար է, ուղղակի նշվում է այն փաստը, որ սա մարդկային, բարոյական պատկերացումներից դուրս արարք է: Եվ անհասկանալի ՝ ո՞նց կարող է մարդ, նույնիսկ թմրադեղերի ազդեցության տակ, 6 ամսական երեխայի սպանի: Հիմա մենք էլ չենք վերակենդանացնի ու  որոշ ժամանակ հետո կմոռանանք ու կհիշենք ՝որպես մի դեպք, եթե կրկնվի կրկին կվերհիշենք, բայց խնդիրն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունները, իրոք, չպետք է տուժեն:

Պետք է զարգանան, և պետք է ավելի հստակ ու պարզ լինեն, թե ամեն ոք ինչի՞ համար է պատասխանատու, նրա իրավասության սահմանները ո՞րտեղ են ավարտվում, որ մենք կարողանանք հետագայում շարունակել մեր բազմադարյան, եղբայրական հարաբերությունները: Չմոռանանք, որ Ռուսաստանում ունենք մոտ 3 միլինոնանոց սփյուռք, որոնք տարեկան առնվազն 3 միլիարդ դոլար են ուղարկում իրենց ազգականներին՝ Հայաստան, և մեր միջին ու փոքր բիզնեսը հիմնակնում սնվում է այդ աղբյուրներից, որովհետև մեր արդյունաբերությունը գիտեք՝ ինչ վիճակում է, և դրսի եկած 4 ու կես միլիարդ դոլարից 3-ը գալիս է Ռուսաստանից: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ռուսաֆոբիան և ռուսատյացությունը Հայաստանում չծաղկեն, քանի որ նման կոչեր մենք լսեցինք տարբեր ծայրահեղական խմբավորումների մեջ»,-ասում է Ահարոն Ադիբեկյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս