Ապրիլի 26-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի:
Նախագահի մեկ այլ հրամանագրով` Գ. Խաչատրայանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից:
Խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող Արթուր Ադամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Տևական ժամանակ լճացած Հայաստանի քաղաքական դաշտում անցած երկու շաբաթներին տեղի ունեցան այնքան իրադարձություններ, որքան չէին եղել, թերևս, անցած 5-6 տարիների ընթացքում: Մյուս կողմից՝ այս նույն օրերին աշխարհում տեղի են ունենում ոչ պակաս կարևոր ու առանցքային զարգացումներ, որոնցից մենք կարծես կտրվել ենք՝ մեր մի քանի պաշտոնյաների նշանակման հարցը դարձնելով դարակազմիկ իրադարձություն:
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը չէր մասնակցում այսօր ՀՀԿ ԳՄ նիստին, նիստին նաև չէր մասնակցում Կարեն Կարապետյանը: Այս մասին լրագրողներին հայտնեց նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Եթե Սերժ Սարգսյանի ձեռամբ ջրամբարի շահագործման արարողության ընթացքում հնչեցրած նախագծային պարամետրերը ցայսօր չեն իրականացվել, ովքե՞ր են մեղավորները:
Հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, որ տեսակետ է հնչում, որ նոր նշանակված նախարարները ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրերն են:
Ըստ Շարմազանովի՝ առհասարակ բնական է, որ երկրորդ նախագահը, առաջին նախագահը, պաշտոնաթող նախագահները, քաղաքական այլ գործիչներ ունեն իրենց կարծիքները…
Ապրիլի 26-ին, ժամը 02.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տարոնցի փողոցի թիվ 3 շենքից քաղաքացի է ընկել մոտակա մեկ հարկանի շինության տանիքին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«ՕԵԿ-ի՝ կոալիցիան լքելու որոշմանը մենք հարգանքով են վերաբերվել և ավելացնելու բան չունենք: Ինչպես Արթուր Բաղդասարյանն է նշել՝ յուրաքանչյուր քաղաքական ուժ և քաղաքական գործիչ ինքն է ընտրում իր ճանապարհը»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝
Ստացվում է, քառյակը կարևորում է կառավարության ծրագրի բովանդակությունը, և եթե այն լավ ծրագիր լինի, ապա չի բացառվում, որ քառյակը կամ դրան անդամակցող առանձին կուսակցություններ կարող են դրականորեն վերաբերվել կառավարությանը:
Ապրիլի 29-ին արեւի յուրահատուկ խավարում է սպասվում: Այն յուրահատուկ է նրանով, որ խավարումը օղակաձեւ է լինելու: Օղակաձեւ խավարումների ժամանակ արեւը նմանվում է կրակե օղակի:
Պատասխանելով հարցին, թե մամուլում գրվել էր, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մանդատից կհրաժարվի, եթե իրեն չտան ԱԺ նախագահի պաշտոնը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Գալուստ Սահակյանը շատ բարձր հումորի զգացում ունի և «էլեկտրոնային մամուլի միջոցերը ձեզ հետ միասին հումոր են արել»:
Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելու է Գալուստ Սահակյանը: Քիչ առաջ այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը
Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ նոր նախագիծը դեռ մշակման փուլում է: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ կառավարությունը կասեցնում է տույժերն ու «դե ֆակտո» նաև պարտադիր բաղադրիչը: Հովիկ Աբրահամյանը լրագրողների ներկայությամբ խոստացավ, որ ով ՀՀ-ում բիզնես սկսի, ինքը՝ որպես նորանշանակ վարչապետ, կանգնելու է այդ գործարարի կողքին: Նա խորհուրդ տվեց չհավատալ, որ ՀՀԿ-ում կադրերի պակաս կա:
Ինքնատիպ մարդ է Հայաստանում Նորվեգիայի թագավորության պատվո հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրայթը. նրա գաղափարն է եղել՝ Հայաստանում անցկացնել ոչխարների խուզման փառատոն. գաղափարը «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի կողմից արժանացել է հավանության: Եվ ահա մայիսի 3-ին Սյունիքի մարզի Հալիձոր համայնքում տեղի է ունենալու ոչխարների խուզման՝ Հայաստանում և տարածաշրջանում առաջին փառատոնը:
Մանրամասներ հայտնել իրենց հանդիպման վերաբերյալ ինչպես Աշոտ Գիզիրյանը, այնպես էլ Սուրեն Խաչատրյանը հրաժարվել են: «Մենք քսանհինգ տարի էլ հանդիպում ենք»,- միայն ասել է Սյունիքի նախկին մարզպետը, իսկ Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանն էլ հավելել է, որ հանդիպել են սուրճ խմելու համար:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ նիստի ավարտին հրապարակվելու է Ազգային ժողովի նախագահի թեկնածուի և մի քանի նախարարների անուններ:
Հ. Հարությունյանի կարծիքով, կարծես թե, նոր մշակույթ է ձևավորվում, և վարչապետը ոչ թե բավարարվում է միայն տնտեսական քաղաքականությամբ, այլ նաև քաղաքական ակտիվ գործընթացներին է մասնակցում. «Ցանկացած այդպիսի քայլ ես ողջունում եմ: Ի վերջո, վարչապետը պետք է միայն հրապարակի շենքով չբավարարվի, այլ պետք է ակտիվ մասնակցի հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքին»:
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը վերջնական պատրաստ կլինի և պաշտոնապես կներկայացվի հունիսի 30-ին: Իսկ մինչ այդ նախագծում դեռ կլինեն փոփոխություններ: Այդ պատճառով այս փուլում կարևորվում են հանրային լսումները, քննարկումները:
Այսօր Սուրբ Հովհաննես եկեղեցում Ս․ Հովհաննես Մկրտչի գլխատման օրը ներկա էր Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2, սպանության և բռնաբարության կամ բռնաբարության փորձի 1-ական դեպք:
Ես, իհարկե, հասկանում եմ, որ կենսաթոշակային բարեփոխումների հետագա ընթացքը հասարակական հետաքրքրությունների առարկա է: Հասկանում եմ նաև, որ ՀՀ կառավարության խիստ կառուցողական կեցվածքն անակնկալ էր, գուցե, որոշների համար:
Մեղադրողը վկայից հետաքրքրվեց՝ արդյոք հունվարի 1-ին լաբորատորիայից ներքին հեռախոսով զանգ եղե՞լ է բաժանմունք, ինչին ի պատասխան վկան ասաց, որ ինքը չի պատասխանել լաբորատորիայից ստացված զանգին: Դատախազ Դավիթ Կարապետյանը նշեց, որ նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ լաբորատորիայի բժիշկը իր ցուցմունքում հայտնել է, որ ներքին հեռախոսով զանգահարել են բոքսային բաժանմունք և հայտնել, որ երեխայի արյան մեջ էական շեղումներ կան:
Չպետք է բացառել, որ գիշերային որոշումների սիրահար ՀՀԿ-ականները կարող են մեկ գիշերվա ընթացքում դառնալ ԲՀԿ-ական՝ հայտարարելով, որ տարիներ շարունակ իրենց կուսակցական տոմսերում տառասխալ է եղել, և իրենք ընդամենն ուղղել են դա՝ «Հ»-ն փոխարինելով «Բ»-ով:
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկվա ասուլիսում հայտարարեց, որ ՕԵԿ-ը կաշկանդված չէ համագործակցելու որևէ քաղաքական ուժի, այդ թվում` ոչ իշխանական քառյակի հետ: Իսկ հարցին` հնարավո՞ր է, որ ՕԵԿ-ը սկսի համագործակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, չնայած այդ երկու կուսակցությունների ղեկավարների բարդ ու լարված հարաբերություններին, Արթուր Բաղդասարյանը պատասխանեl էր` քաղաքականության մեջ հավերժ թշնամիներ չկան և չեն լինում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. ապրիլի 26-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Այգեստանի 9-11 փ.-ների, Հերացի փ., Մյասնիկյան պող. 2, 4 համարների, Չարենցի 1-ին նրբ. և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ապրիլի 25-ին կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 161-րդ հոդվածով, Արդարադատության խորհուրդը որոշել է.
ԲՀԿ-ն շրջանառության մեջ կդնի Միքայել Մելքումյանի 10 քայլերից` տնտեսավարող սուբյեկտներին անհապաղ շրջանառության հարկից և արտոնագրային վճարներից ամբողջական արտոնություն տրամադրելու օրենքի նախագիծը