Աբրահամյանն ու Սարգսյանը «շատ ջերմ են»

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը չէր մասնակցում այսօր ՀՀԿ ԳՄ նիստին, նիստին նաև չէր մասնակցում Կարեն Կարապետյանը: Այս մասին լրագրողներին հայտնեց նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

168.am-ի հարցին՝ արդեն որոշվե՞լ է, թե որտեղ է իր դիվանագիտական առաքելությունը կատարելու Տիգրան Սարգսյանը, Շարմազանովը պատասխանեց, որ դեռ չի որոշվել, երբ որոշվի, կհայտարարվի:

Լրագրողների դիտարկմանը, որ Հովիկ Աբրահամյանը ասել է, որ Սարգսյանը երկրում չի, Շարմազանովը պատասխանեց, թե «իրենք շատ ջերմ են», կարող է և գիտի:

Հարցին՝ արդյոք ծանր ժառանգություն է ստացել Հ.Աբրահամյանը, Շարմազանովը պատասխանեց. «Տիգրան Սարգսյանը բավականին արդյունավետ և մեծ աշխատանք է կատարել և իր դիմումի համաձայն հրաժարվել է վարչապետի պաշտոնից, և այս նոր կառավարությունը պետք է ոչ թե Տիգրան Սարգսյանին քննադատելու ճանապարհով գնա, այլ պետք է պահի բոլոր դրական ձեռքբերումները, որ եղել են Տիգրան Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում և, բնականաբար, ունենա նաև սեփական ձեռագիրը»:

Տեսանյութեր

Լրահոս