Բաժիններ՝

Երիտասարդներն Արթիկում գողություն էին արել պահեստից

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները Արթիկ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 4 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Էդգար Վ.-ին և 1982 թ. ծնված Արկադի Տ.-ին:

Նրանք խոստովանել են, որ հոկտեմբերի 6-ին, բաց պատուհանից մտնելով Շիրակացու փոողոցում գտնվող ընկերության պահեստ՝ գողացել են էլեկտրատաքացուցիչների 90 հատ հրակայուն ապակի:

Պատճառված վնասի չափը կազմում է 45.000 դրամ:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Ոստիկանություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս