
Բիլիարդն ու գարեջուրը տարեցներին օգնում են պահպանել ակտիվությունը

Դանիացի անթրոպոլոգ Ասկե Լասենի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բիլիարդն ու գարեջուրն օգնում են 70-ն անց տարեցներին երկարացնել կյանքի ակտիվ շրջանը, գրում է Daily Express-ը:
Գիտնականն այնքան վստահ է իր եզրահանգումներում, որ առաջարկում է բիլիարդի ու գարեջրի «թերապիան» ներառել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծրագրերում:
«Բիլիարդը հնարավորություն է տալիս վայելել խաղը, դա բարձրացնում է նրանց կյանքի որակն ու դարձնում սոցիալապես ավելի ակտիվ: Բացի այդ, խաղը նաեւ տարեցների համար շատ լավ ֆիզիկական վարժություն կարող է լինել, քանի որ կազմված է ակտիվ եւ պասիվ փուլերից եւ թույլ է տալիս մի քանի ժամ շարունակել այն»,-պարզաբանել է գիտնականը:
Ըստ նրա՝ բիլիարդը ասոցացվում է որոշակի կենսաոճի հետ, իսկ գարեջուրը դրա անբաժանելի բաղադրիչն է: Բացի այդ, չափավոր քանակությամբ փրփուրով ըմպելիքը նաեւ դրական տրամադրվածություն է ստեղծում՝ նպաստելով ակտիվ կենսակերպի պահպանմանը: