Գյուղմթերքների տոնավաճառի մասնակիցների տրանսպորտային ծախսերը պետությունն իր վրա է վերցնում

Այս տարվա բերքի տոնին կազմակերպվող տոնավաճառին գները շուկայականից բարձր չեն լինի,-այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ անցած տարի Մարտունու շրջանից բերված գյուղմթերքի գինը շուկայականից բարձր էր։

Նա հավաստիացրել է, որ տոնավաճառի մասնակիցներին գների առումով «ազդելու» մեխանիզմ ունեն. գյուղնախարարի փոխանցմամբ՝ տոնավաճառին կմասնակցեն հանրապետության բոլոր շրջաններից՝ 337 մեքենայով, որոնց համար անհրաժեշտ 7640լ բենզինը եւ 3155լ դիզելային վառելիքը կտրամադրի նախարարությունը։

Ի դեպ, բերքի տոնը նշվելու է հոկտեմբերի 12-ին։

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս