ՀԿԿ հայտարարությունը՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ

Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմը հանրապետության բոլոր կոմունիստների անունից ողջունում է 2014թ. հոկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրումը:

Այսօր կայացավ հիրավի պատմական իրադարձություն, որը կարող է որոշիչ ազդեցություն ունենալ Հայաստանի հետագա զարգացման վրա` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նախաձեռնած Եվրասիական Միության կազմում , միություն, որը հետխորհրդային տարածքում ամենակազմակերպված և միասնական միավորումն է մեր ընդհանուր հայրենիքի` ԽՍՀՄ-ի փլուզումից հետո:

Հայաստանի կոմունիստները մշտապես հավատարիմ են եղել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների լայնամասշտաբ ինտեգրման գաղափարին և այժմ մենք ընդգծում ենք. պատմական զարգացման ներկա փուլում կա հնարավորություն, որպեսզի ԵՏՄ-ի կազմավորումը դառնա Ռուսաստանի ղեկավարության ներքո մեր երկրների հետագա միավորման առաջին քայլը:

Հայաստանի կոմկուսը, շատ հարցերում չկիսելով երկրի իշխանությունների տեսակետը, ներկա դրությամբ չի կարող չարձագանքել նախագահ Սերժ Սարգսյանի ընդունած որոշման պատմական նշանակությունը` այսպես կոչված «եվրոպական ինտեգրացիայի» կուրսից փաստացի հրաժարվելու և եվրասիական նախաձեռնություններում լիարժեք մասնակցություն ցուցաբերելու մասին:

Միայն ԵՏՄ-ում Հայաստանի լիակատար անդամակցությունը կարող է երաշխավորել Հայաստանի և ԼՂՀ-ի անվտանգությունը, դառնալ քայքայված տնտեսության վերականգնման գրավականը ողջ հետխորհրդային տարածքում:
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը շնորհավորում է ողջ հայ ժողովրդին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրման առթիվ և կոչ է անում Ազգային Ժողովի բոլոր խմբակցություններին` սկսել այդ պայմանագրի վավերացման գործընթացը: Հակառակ պարագայում նրանց որդեգրած դիրքորոշումըկնշանակի դավաճանել ազգային շահերին:

Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմ
10.10.2014

 

Տեսանյութեր

Լրահոս