Բաժիններ՝

Ռուսաստանի տնտեսությունը կսկսի աճել լավագույն դեպքում 2016 թվականից. Նուրիել Ռուբինի

Հայտնի տնտեսագետ, Նյու-Յորքի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր և Roubini Global Economics ընկերության ղեկավար Նուրիել Ռուբինին ռուսական  «Իզվեստիային» տված հարցազրույցում որոշ կանխատեսումներ է արել Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ։

«Իմ կարծիքով և Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներին 2014թ. Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը կլինի զրոյական կամ ընդհանրապես բացասական։ Իսկ հաջորդ տարին հաստատ ավելի լավը չի լինի։ Այնպես որ, եթե անգամ ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցները հանվեն, ապա այդ երկրի տնտեսությունը կսկսի աճել լավագույն դեպքում 2016 թվականից»,- ասել է Ռուբինին։ Տնտեսագետի խոսքերով՝ Ռուսաստանն այժմ իր լավագույն ժամանակները չի ապրում, և պատճառն այն է, որ երկիրը մոտեցել է, այսպես կոչված,  «պետական կապիտալիզմի» վիճակին։  «Նայեք էներգետիկ սեկտորին։ Ռուսաստանի մասնավոր հատվածը դեռևս շատ թույլ է։ Հարցը պետք է դրվի հետևյալ կերպ՝ ցանկանո՞ւմ է արդյոք Ռուսաստանը, որ մասնավոր հատվածն աճի իրականում, ոչ թե խոսքերով, և զգալի կշիռ ձեռք բերի տնտեսության մեջ։ Թե՞ Ռուսաստանի համար ավելի կարևոր է ավելի մեծ ծավալով մասնավոր ակտիվներ վերածել պետականի։ Երկարաժամկետ նման ռազմավարությունը դժվար թե նպաստի երկրի տնտեսական աճին»,- ասել է Ռուբինին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս