Ասիրյանի խոսքով, վաճառքի գործարքը դեռ չի կնքվել եւ չի պատրաստվում, սակայն դրա հնարավորությունը չի բացառվում:
Մարդիկ գրքի տպագիր տարբերակն ավելի քիչ են գնում այն պատճառով, որ չեն ցանկանում այդ գիրքը տուն տանել կամ պահել իրենց գրադարակներում:
27-ամյա Արման Լեւոնյանին եւ 30-ամյա Արտակ Մարդոնյանին ձերբակալել են:
Մեծանուն դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի ազգականը` Սոչիում բնակվող 29-ամյա կինոպրոդյուսեր Ալեքսանդր Մկրտչյանն իր նորածին դստերն անվանել է Օլիմպիադա` ի պատիվ առաջիկայում Սոչիում մեկնարկելիք Օլիմպիական խաղերի:
2013 թվականի ընթացքում «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանից մեկնել է 866 081 մարդ, ժամանել 892 168 մարդ։ Այս մասին հաղորդում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պաշտոնական կայքը։
Ընդունելությունը կազմակերպվում է անկախ մարմնի` UWC-ի Հայաստանի ազգային կոմիտեի կողմից: Կոմիտեն կազմավորվում է UWC-ի կողմից, դրանում ընդգրկվում են նաեւ UWC դպրոցների շրջանավարտներ: Ընդունելության մասին վերջնական որոշումը կայացվում է «UWC Dilijan» միջազգային դպրոցի կողմից` UWC-ի Հայաստանի ազգային կոմիտեի ներկայացրած առաջարկությունների հիման վրա:
Ըստ այս ուսումնասիրության, Հայաստանի ընտանիքներին նորմալ ապրելու համար անհրաժեխտ է ամսական 885 դոլար, մինչդեռ 84%-ի մոտ ամսական եկամուտը 800 դոլարից ցածր է։
Հարցին` մի՞թե Ռոբերտ Քոչարյանը կկիսի իշխանություն Սերժ Սարգսյանի հետ` համաձայնելով վարչապետի պաշտոնին, Վարդան Բոստանջյանը պատասխանել է. «Կարծես, Ռոբերտ Քոչարյանը ստեղծված է, այո, միանձնյա առաջնորդ լինելու համար»:
«Վաղը՝ ժամը 13։00-ին, երթ Ազատության հրապարակից` ի պաշտպանություն արդեն 17 օր հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանի և մյուս 14 կալանավորված քաղաքացիների։ Նրանց ավելի քան երկու ամիս է ապօրինաբար արգելում են տեսնել հարազատներին»:
Արտագաղթի պատճառը հասկանալու համար բավական է վերանալ զգացմունքայնությունից և իրականությունը դիտարկել շահերի տեսանկյունից, ինչպես շուկայական հարաբերություններում
Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի զբոսաշրջության ոլորտը, որը ՀՀ կառավարության կողմից գերակա ոլորտների շարքին է դասվում, զգալի աճ է գրանցել՝ տարեկան մոտ 25 տոկոս:
Դեռևս անհայտ պայմաններում «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ հրդեհ է բռնկվել Սոնա Ղևոնդյանին պատկանող Opel Vectra մակնիշի 35 ՏՏ 005 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում:
Հայաստանում չեմ հիմա, որ տեսնեմ, թե ակտիվիստներն ինչքան են ակտիվացել, բայց կարծում եմ, որ այս տարին էլ նախորդի նման կլինի: Միշտ էլ ակտիվիստներն ակտիվ են եղել, հենց դրա համար էլ կոչվում են ակտիվիստներ, որ ակտիվ են: Միշտ էլ դժգոհություններ լինելու են, դրա համար, իմ խորին համոզմամբ՝ 2014-ն էլ լինելու է մնացած տարիների պես:
ՀՀ Կառավարությունը այսօրվա նիստում քննարկել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Իսկ ինչու՞ դատախազը միտքն այսպես չի ձևակերպում՝ ցանկացած կալանավորված անձ, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը, պիտի ազատ արձակվի, եթե դատարանում սահմանված կարգով նրա մեղավորությունը չհաստատվի:
Հունվարի 8-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, թմրանյութ պատրաստելու և իրացնելու կասկածանքով, Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի 10 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Հովսեփ Ղ.-ին, 1982 թ. ծնված Վահրամ Մ.-ին և 1977 թ. ծնված Երիբեկ Ք.-ին:
Նախագահը հանձնաժողովի անդամների կողմից ընտրվել է միաձայն:
Ըստ ներկայացված տեղեկատվության՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղն ընդունելություն կկազմակերպի 10-ական (առկա եւ հեռակա), միջին մասնագիտական կրթական ծրագրի շրջանակներում՝ 10 (առկա) եւ 9 (հեռակա) մասնագիտությունների գծով։
Հայտնում ենք, որ նման կարգը սահմանվում է ամեն տարի, և բացառապես` անվտանգության նկատառումներով, կամրջի վրա մերկասառույցի պայմաններում վթարների հավանական դեպքերը կանխելու նպատակով:
Այսօր՝ հունվարի 9-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.88 դրամ։ Դոլարը թանկացել է 0.43%-ով կամ 1.7 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 1.3 միլիոն դոլար։
Շանթի հետ նման կերպ վարվելով՝ իշխանությունը բոլորին ցույց է տալիս, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հեղափոխության մասին մտածելը: Շանթի հետ նման անմարդկային կերպով վարվելով՝ իշխանությունը ցանկանում է սպանել հեղափոխության գաղափարը:
Հունվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից թույլ ձյուն:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է ապահովել հատուկ բանկային հաշիվների համար համապատասխան իրավական դաշտը:
«Մի քանի տաք երկիր էլ պետք է գնա: Երեւի մի 2 ամսից նոր գա: Ես իր հետ խոսել եմ. ծիծաղեց եւ ասաց. «Տո ինչ ուզում ա թող գրեն: Ես ման եմ գալիս, վիճակս լավ է, տաք երկրներում եմ ու ամեն ինչ նորմալ է»,- ասել է Արտակ Հարությունյանը՝ հավելելով, որ Տիգրան Կարապետյանի ունեցվածքը Վոլգոգրադում է:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հունվարի 8-ին, ժամը 16.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են 1958 թ. ծնված Արմեն Հ.-ին
Մոտակա 5-6 տարվա ընթացքում մեզ մոտ ամուսնությունների թիվը գնալով նվազելու է, բնականաբար կնվազի նաև ծնվածների թիվը: Իսկ տարեցների տեսակարար կշիռը կավելանա: Եվ կարող է դա հանգեցնել բնական աճի բացասական մնացորդի
Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի լավագույն հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մակեյբն այսօր «Ռ-Սպորտ» լրատվական գործակալությանը հայտնել է, որ «Սպարտակը» մերժել է հայ ֆուտբոլիստի գնման վերաբերյալ գերմանական և անգլիական ակումբների առաջարկները:
Այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվել են Դիլիջանի բաժնի ղեկավար կազմի ներկայացուցիչները բաժնի պետ Արթուր Եգանյանը, քրեական եւ քննչական վարչության պետերը:
Հունվարի 8 – ին, ժամը 18.20-ին, ոստիկանության ծառայողները Երեւանի Գաջեգործների փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Վարդան Մ. – ին:
Առայժմ կգնենք ռուսական գազ, քանի որ այսօր այն ավելի էժան է